Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

«35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ»

ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆ, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ, գործողությունը` Ժնև, 9-ը հունիսի, 1981 թ., բանտարկությունը` Ժնև, ազատ արձակվելուց հետո հաստատվել է Հայաստանում, մասնակցել Արցախյան ազատամարտին, այժմ «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ է:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻԲԵՌՊԱՏԵՐԱԶՄԻ

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի զինված ուժերը պատրաստ են կիբեռպատերազմի: Բունդեսվերի համապատասխան ստորաբաժանումները գտնվում են նախնական պատրաստականության վիճակում: Գերմանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ներկայիս պայմաններում բանակը պետք է կարողանա պայքարել հակառակորդի դեմ նաև վիրտուալ տարածքում: Բոնն քաղաքի մերձակայքում տեղակայված զորքերի հիմնական խնդիրը այս փուլում սկզբնական ունակությունները զարգացնելն է:

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՓԱԿՎՈՒՄ Է

Բրիտանական BAE Systems ընկերությունը կփակի Մեծ Բրիտանիայում գտնվող մարտական զրահամեքենաներ արտադրող վերջին գործարանը: 1847թ. աշխատող ձեռնարկությունը, երկրի պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, մինչև 2013թ. ավարտը զինված ուժերին կփոխանցի 60 միավոր Terrier զրահամեքենա և կդադարեցնի իր գործունեությունը: Աշխատանքից կզրկվի շուրջ 330 մարդ: Դրանից հետո Եվրոպայում կմնա BAE Systems ընկերությանը պատկանող զրահամեքենաների արտադրության միայն մեկ գործարան Շվեդիայում:

ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ` ՍՈՒԶԱՆԱՎԻ  ԽՆԱՄԱԿԱԼ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման համաձայնել է դառնալ նոր կառուցվող և իր հարազատ նահանգի անունը կրող «Իլինոյս» սուզանավի խնամակալը: Այդ կարգավիճակը նախատեսում է մասնակցություն անձնակազմի կյանքին, անձնական կապերի հաստատում նավաստիների և նրանց ընտանիքների անդամների հետ: Մինչ այս Միշել Օբաման արդեն դարձել էր «Ստրատտոն» պարեկանավի խնամակալը: ԱՄՆ-ում սա առաջին դեպքը չէ, երբ առաջին տիկինը դառնում է ռազմանավի խնամակալ:

ԱՏՈՄԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԻՆԱՆՈՑՆԵՐԸ

Ութ պետություններ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը. Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, սկսել են արդիականացնել իրենց ատոմային զինանոցները` միաժամանակ կրճատելով դրանք: Այդ մասին նշվել է Ստոկհոլմի` խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) մասնագետների հրապարակած զեկույցում: Զեկույցը հիմնված է ինստիտուտի կողմից ամեն տարի հրատարակվող սպառազինության, զինաթափման և միջազգային անվտանգության հարցերին վերաբերող գրքում զետեղված տվյալների հիման վրա:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱԽԸ

Թերևս վերջին օրերի ուշագրավ իրադարձություններից մեկն այն է, որ ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձև է ընդունել, որով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այդ բանաձևում նաև խրախուսվում են «որպես ազատ եւ անկախ հանրապետություն զարգանալու` ԼՂՀ ջանքերը» և դրական գնահատական է տրվում «երկրի կառուցողական ներգրավվածությանը միջազգային կառույցներում եւ տարածաշրջանային առկա խնդիրների արագ կարգավորմանը հասնելու նրա ջանքերին»:

ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն` հաստատվել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը, և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումը: