Թերթ
Սեպտեմբերի 13-ին սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում, հակառակորդի հարձակման ժամանակ, շարքային Էդգար Բաղդասարյանը պատվով է կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ հրետանու իր հաշվարկով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժ և մարտական տեխնիկա:
Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ներխուժումը կանխելիս զոհվեց հետախույզ, հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 13-ին գումարտակի ծանր վիրավորում ստացած հրամանատարին առաջնագծից տեղափոխել են ականանետային մարտկոցի կրակային դիրք, որտեղ էլ վիրավոր հրամանատարին շարքային Արթուր Մարդանյանն իրեն կցված ավտոմեքենայով տեղափոխել է թիկունք:
Բանաստեղծ, հայագետ Արմեն Դավթյանն այժմ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնում։ Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է շումերագիտությամբ:
Զելենսկի. «Հոկտեմբերի 10-ից ուկրաինական էլեկտրակայանների 30 տոկոսը ոչնչացվել է, Ռուսաստանի հետ բանակցություններն այժմ հնարավոր չեն»:
Իսրայելի սփյուռքի գործերի նախարար Նահման Շայը Ռուսաստանին ԱԹՍ-ներ և բալիստիկ հրթիռներ տրամադրելու Իրանի պլանների մասին ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին կառավարությանն առաջարկել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
2022 թ. հունիս ամսից մայրաքաղաքի Բաբայան 6 հասցեում կահավորված մարզադահլիճում գործում են հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի մանկապատանեկան խմբեր, որոնցում իրենց ֆիզիկական կարողություններն ու հմտություններն են զարգացնում զինծառայողների երեխաները:
Ուսումնական գումարտակում շուրջ երեք ամիս ծառայող ժամկետայիններն արդեն հասցրել են լսարանային պայմաններում բավարար գիտելիքներ ձեռք բերել զինվորական գործի վերաբերյալ և դրանք կիրառել գործնականում՝ վարժադաշտում ծավալված ուսումնական կետերում։ Օրերս եղանք սահմանամերձ զորամասերից մեկում և ուսումնական ու գործնական պարապմունքներից հետո զրուցեցինք ուսումնական գումարտակում ծառայող նորակոչիկներից մի քանիսի հետ: