Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ

Հուլիսի 15-ին հայկական ուժերը, զարգացնելով հակահարձակումը, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցը, իսկ Ասկերանի ճակատում՝ Նախիջևանիկ գյուղը:
Հուլիսի 16-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ խորհրդակցությունում մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ ԱՊՀ զինված ուժերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն Տաջիկստանում ու Մոլդովայում, իսկ Ղարաբաղում նույնը կատարել չեն կարող, քանի որ դրան դեմ է Ադրբեջանը, որի տարածքում է գտնվում Լեռնային Ղարաբաղը…

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ա. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Անհնար է սիրել հայրենիքը՝ չճանաչելով նրան. առաջնորդվելով այս իմաստուն խոսքերով՝ բացում ենք նոր խորագիր և սկսում «Զրույցներ հայկականության մասին» շարքի հրապարակումը, որի նպատակն է պարզ, մատչելի զրույցների միջոցով ավելի ընդլայնել մեր ընթերցողի իմացությունը հայոց ազգային դիմագիծը հատկանշող առանձին հասկացությունների, ինչպես նաև նոր գիտելիքներ հաղորդել հայ կյանքի այս կամ այն երևույթի, իրադարձության, հնարավոր է՝ դեռևս անծանոթ իրողության մասին։
Պետք է ձգտել իմանալ ավելին, քան գիտես։ Գիտելիքն ուժ է։

ԳԱՂՏՆԻ  ԳՈՐԾԱԿԱԼԸ

Խորհրդային հանրահայտ լրտեսի, անգլիական հինավուրց տոհմերից մեկի հետնորդի կյանքն իր վայրիվերումներով ու նրբերանգներով նրա մահից հետո էլ շարունակում է քողարկված մնալ խորհրդավորության թանձր շղարշով: Դեռևս կենդանության օրոք լույս ընծայած գրքի նախաբանում, որը կրում է «Իմ գաղտնի պատերազմը» վերնագիրը, Կիմ Ֆիլբին գրում է. «Թեեւ այս գիրքը խստագույնս հենված է ճշմարտության վրա, բայցեւայնպես չի հավակնում ողջ ճշմարտությանը»: Հեղինակը, հո, գիտեր, թե ինչի մասին կարելի է պատմել, ինչի մասին` ոչ: Էլ չասած, որ այն ստիպված էր անցնել խորհրդային չափազանց խիստ ու զգուշավոր գրաքննության «թրի տակով»:

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԶԾԱ միջոցառումների իրականացման արդյունքը կարող է տարբեր լինել: Որպես կանոն, այն բնութագրվում է ԶԾԱ իրավիճակով և մակարդակով /շատ բարձր, բարձր, միջին, ցածր, կրիտիկական/:
Զորամասում /ստորաբաժանումում/ ԶԾԱ մակարդակը շատ բանով կախված է հրամանատարից, նրա տնօրինության տակ գտնվող հնարավորություններից, մասնագիտական պատրաստությունից ու փորձից:

ԽՈՆԱՐՀՈՒՄ

Հարգելի «Հայ զինվորի» խմբագրություն, ես ձեր կայքի մշտական ընթերցողներից եմ: Սիրում եմ այն ամենը, ինչ կապված է մեր բանակի, մշակույթի եւ հայրենիքի հետ: Օտարության մեջ իմ սերը հետզհետե մի տեսակ պաշտամունքի է վերածվել:
Ինձ ուրախացնում է, որ ձեր թերթը Արցախյան ազատամարտի մասնակիցներին ու ընկած հերոսներին հավասար երախտիքի ու մեծարանքի էջեր է տրամադրում նաեւ Հայրենական մեծ պատերազմում կռված եւ զոհված մարտիկներին: Եվ այդպես պետք է լինի, քանզի ճշմարիտ է ասված` վաղվա օրվա հաջողությունների գրավականը, երեկվա օրը, մարդկանց, հերոսներին չմոռանալն է: Արցախյան հերոսամարտում մեր քաջերը դարձան Հայրենական մեծ պատերազմում հերոսության ու անձնազոհության ոսկե էջեր գրած իրենց հայրերի ու պապերի քաջագործությունների շարունակողները…

ՄԱՅԻՍԻ 9-Ն ԷՐ

Խեղդուկ գետնափոր հյուղակում երկու էրզաց-մոմերի աղոտ լույսի տակ նստած էին Վեբերը, Դիլենբերգն ու Բրեմը, եւ, ինչպես ամեն երեկո, տաքացած սկատ էին խաղում՝ մի քանի ժամ անընդմեջ, մինչեւ բթանալը, մինչեւ դանդաղ ցնորվելը։ Լռակյաց Յանցենը՝ գրքի իսկական որդը, էլի հաջողացրել էր վաշտի խղճուկ գրադարանից արժեքավոր գիրք ընտրել ու հիմա խորասուզված կարդում էր՝ խուլ ու համր այն ամենի հանդեպ, ինչ իրեն շրջապատում էր, բավարարվելով այն ժլատ լույսով, որ բաժին էին հանել թուղթ խաղացողները։ Ուլրիխ Վեգվեները՝ գետնափորի հինգերորդ բնակիչը, նստել էր աթոռակին, հայացքը անշարժ մի կետի հառած՝ տանջվելով անիմաստ ու անբովանդակ կյանքից։ Բացի այդ, զգացնել էր տալիս քաղցը, որ նրանց բոլորին տանջում էր այն ժամանակից ի վեր, երբ կղզին կտրվել էր աշխարհից, ու ամեն տեսակ մթերքի մատակարարում դադարել էր։

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ

«Ֆորմուլա-1»-ը արագընթաց ավտոմեքենաների շրջանաձև մրցավազք է, որն անվանում են նաև Արքայական մրցարշավ։
«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը հիմնվել է 1950թ.: Անցկացվում է յուրաքանչյուր տարի, բաղկացած է մոտ երկու տասնյակ փուլերից (գրան-պրիներից)։ Առաջնության ընթացքում մրցում են ինչպես մրցարշավորդները (պիլոտները), այնպես էլ թիմերը։ Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է 2-ական մեքենա, որոնց` գրան-պրիների ընթացքում վաստակած միավորները գումարվում են, ինչի արդյունքում տարեվերջին որոշվում են կոնստրուկտորների գավաթի հաղթողը և մրցանակակիրները։ Հաշվարկվում են նաև մրցարշավորդների անհատական միավորները և որոշվում են աշխարհի չեմպիոնն ու մրցանակակիրները։