Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Մարտի 21-22-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին կից «Wilton Park» անկախ գործակալությունը: Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Հոֆը, ելույթ է ունեցել նաև Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների պատվիրակությունները նույնպես մասնակցել են գիտաժողովին:

Մարտի 24-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Տաջիկստան՝ իր տաջիկ գործընկերոջ հրավերով մասնակցելու Նովրուզին նվիրված միջազգային տոնակատարություններին: Հավանական է, որ այցի ընթացքում քննարկվել է նաև Տաջիկստանին իրանական նավթ վաճառելու հարցը: Իրանից նավթ գնելու՝ Տաջիկստանի պատրաստակամության մասին օրերս հայտարարել էր Իրանում Տաջիկստանի դեսպանը: Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին Մ.Ահմադինեժադը հանձնարարել էր մշակել Տաջիկստանին նավթ մատակարարելու ուղիների հարցը:

Մայիսի 1-ից Վրաստանը կդառնա Միջազգային բեռնափոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) անդամ: Կազմակերպությունը, որ հիմնվել է 1980թ., ապահովում է միջազգային բեռնափոխադրումների միասնական նորմատիվ համակարգ: Անդամ են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Թուրքիան և այլ երկրներ:
OTIF-ին անդամակցելու անհրաժեշտությունը ծագել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը սկսելուց հետո, քանի որ ԲԹԿ-ն Վրաստանի երկաթուղիների ենթակառուցվածքը Թուրքիայի միջոցով կապելու է Արևմտյան Եվրոպային:

Այս տարվա փետրվարին Վրաստանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ Վրաստանի բնակչության 49%-ի կարծիքով Ռուսաստանն իրական և էական սպառնալիք է Վրաստանի համար: Եւս 30%-ի կարծիքով՝ Ռուսաստանի սպառնալիքն իրական է, բայց չափազանցված: Հարցման ենթարկվածների միայն 8%-ն է հայտարարել, որ Վրաստանի համար Ռուսաստանը սպառնալիք չէ, իսկ 12%-ը այդ հարցին չի պատասխանել:

Հարց- Ամուսինս մահացել է: Նրա առաջին հերթի ժառանգներն ենք ես և երկու որդիներս: Առանձնատունը, որը կառուցել ենք մեր ամուսնության ընթացքում, մեր համատեղ սեփականությունն է: Առանձնատան ո՞ր մասի նկատմամբ ես իրավունքներ ունեմ:

Հարց- Կնոջս հետ բնակվում ենք նրա ծնողներից ժառանգություն հասած տանը: Ամուսնության ընթացքում տունը վերակառուցել եմ իմ միջոցներով, կառուցել եմ երկրորդ հարկ: Ունե՞մ, արդյոք, սեփականության իրավունք այդ տան նկատմամբ:

Հարց- Քաղաքացի Ա.Կարապետյանը այլ վայր բնակության մեկնելու կապակցությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը վաճառել է ինձ: Առուծախի պայմանագրում այդ տանը բնակվող ընտանիքի մյուս անդամների իրավունքների մասին մեր կողմից որևէ վերապահում չի կատարվել: Պայմանագիրը կնքելուց հետո Կարապետյանը մեկնել է արտասահման: Տան մյուս բնակիչները այժմ հրաժարվում են ազատել բնակարանը:
Ես իրավունք ունե՞մ նրանց բնակարանից վտարելու, և ի՞նչ կարգով է դա կատարվում: