Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԴԵՊԻ ՎԱՂՈՒՀԱՍ, ԴԵՊ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ

«Մարտիկ» թերթի առաջին համարում մի փոքրիկ հոդված տպագրվեց «Մեր հերոսները» վերնագրով։ Այդ թերթը ուղարկեցի մորս՝ երկտողով «Էս էջը կարդա» և ընդգծեցի իմ անուն ազգանունը…
Շահումյանի հանձնումից հետո թշնամին շատ արագ հասել և ընդհուպ մոտեցել էր Ստեփանակերտին։ Պահը օրհասական էր։ Այն աստիճանի խուճապ էր, որ անգամ դիրքերի մարտիկներն էին երկմտում՝ արժե՞ր մնալ ու կռվել, երբ թիկունքը դատարկվում է։ Ամեն մեկը մտածում էր իրերը հավաքելու և ժամ առաջ Արցախից դուրս գալու մասին։ Մահվան ուրվականը թևածում էր Արցախ աշխարհում։

ՏԱՆԿԵՐԻ «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Տանկը սպառազինության խիստ յուրահատուկ տեսակ է: Հասարակական գիտակցության մեջ այն ինչ-որ իմաստով ռազմական հզորության հոմանիշ է, ինչը նշանակալի չափով արդարացի է: Գծանավերի և ծանր հածանավերի` անցյալի գիրկն անցնելուց հետո ոչ մի ուրիշ ռազմական տեխնիկա չունի պաշտպանվածության այդքան բարձր մակարդակ: Սակայն, ինչքան էլ տարօրինակ է, ի տարբերություն սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) մյուս նմուշների` հենց տանկերի համար են շուտափույթ վախճան կանխատեսում: Էլ ավելի տարօրինակ է, որ այդ զրահապատ մեքենաները «թաղում են»` իբր մարտադաշտում դրանց չափից ավելի մեծ խոցելիության պատճառով, ոչ մի ուրիշ «մեղադրանք» չի ներկայացվում: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք (նույնիսկ տանկերի պաշտպանները) չի նկատում նման հայտարարությունների ներքին խորը հակասականությունը:

ՎՏԱՆԳԻ ՀԱԿԱԿՇԻՌԸ

Ուսուցումը բարդ անհատական և խմբային գործունեության տեսակ է, որն ուղղված է գիտելիքների, հմտությունների, կարողությունների, ինչպես նաև այնպիսի հատկությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են մշտական մարտական պատրաստության պահպանման և մարտական գործողությունների վարման համար: ՈՒսուցման կարևոր խնդիրն է ձևավորել զինծառայողի և զինվորական կոլեկտիվի մարտական վարպետությունը: ՈՒսումնական գործունեությունը կազմակերպվում է մարտական իրադրությանն առավելագույնս նմանեցված պայմաններում և բնութագրվում է ճանաչողական մեծ ակտիվությամբ:

ՎԵՐՔԻՆ ՍՊԵՂԱՆԻ

Եղբայրս՝ Երվանդ Կարապետյանը, ում բոլորը ճանաչում են Ճուտո մականունով, զոհվեց 20 տարեկան հասակում, Շուշիի գրավման օրը։ Ազատագրական պայքարի առաջին օրերից, երբ եղբորս 16-ը նոր էր լրացել, նա տարբեր ջոկատների հետ լինում էր սահմանային հատվածներում։ Երբ տարիքի պատճառով որևէ ջոկատ չէին ընդունում, նա գնում էր մեկ այլ ջոկատ։ Այսպես, բոլորը նրան ճանաչում էին։ Զենքի համար շատ էր դիմել Վազգեն Սարգսյանին և վերջապես ստացել էր զենքը, որի համար շատ էր հպարտանում։

ԲԱՄԲԱՍԱՆՔԸ ՄԵՂՔ Է

Ա. Այո՛, բամբասողն ամենքի մեջ անարգ է, բայց նրանից ոչ պակաս անարգ ու արհամարհելի է և բամբասանք լսողը։ Ուրեմն՝ որքա՜ն անարգ ու վատթար է նա, ով գործը թողած՝ տարբեր տեղեր է շրջում, ուր հաճախ բնակվում են դատարկապորտ, քսու ու լկտի անզգամներ՝ նրանցից լսելու որևէ մեկի մասին բամբասանք։

Թշնամու կրակի տարափի տակ առաջ էինք շարժվում։ Հանկարծ ուժգին հարված զգացի կրծքիս մոտ։ Հարվածի թափից ընկնելով մտածեցի, որ գնդակն իր գործը արեց, բայց տեսնելով, որ կարողանում եմ դեռ վազել, ու թշնամուն գերի չընկնելու համար՝ շարունակում էի տղաների հետ առաջանալ, ինչքան որ կարող էի։

Երբ անսպասելիորեն մի քանի հայորդիներիս բռնեցին ու տարան Բաքվի բանտ, մտածեցինք, որ այստեղից այլևս հետ ճանապարհ չկա, որովհետև ամեն օր դաժանաբար ծեծում, խոշտանգում եւ անարգում էին բոլորիս։
Այդպիսի հերթական ծեծի ժամանակ, հանկարծ ինձ տանջողներից մեկը տեսավ վզիցս կախված հասարակ մետաղյա Խաչը, ուզեց պոկել, որ անարգի, բայց, երբ փորձեց, չկարողացավ. չնայած որ մի բարակ շղթայով էր կախված։ Մի քանի անգամ փորձեց ու չկարողանալով՝ թողեց, որ ինքս հանեմ։ Ես էլ Խաչս հենց շղթայից հանեցի, իսկույն բերանս խոթեցի, որպեսզի կուլ տամ, որ մուսուլմաննրը չանարգեն մեր Տիրոջ նշանը։