Թերթ
Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 4-ին հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Ռազմագերիների վերադարձը սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, տեղեկացրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նորից արխիվս բացեցի. «Պատերազմ» պահոցում 2020 թ. սեպտեմբեր ամսվա լուսանկարներն են։ Նախ խաղաղ ու երանելի պահեր։ Չարիք-կորոնավիրուսի պատճառով կյանքը մի տեսակ դադարել էր նաև Բերձորում։ Հատկապես տխրում էի, երբ իմ աշխատասենյակի պատուհանի տակ չէին խաղում մանկապարտեզի սաները։
Սյունիքի արևելյան լեռնաշղթան առաջնագիծ է, ամբողջ երկայնքով հայկական դիրքերն են, իսկ մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ՝ ադրբեջանականը։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց հենց այդ ուղղությամբ և հրետանային միջոցների, հարվածային անօդաչուների աջակցությամբ ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք:
Հրետանին լռել էր… Շուրջբոլորը պայթած արկերից առաջացած փոսեր էին, ծուխ ու փոշի…Գիտակցության էր եկել… Աչքերն այնպես էր չռել, թվում էր՝ ուր որ է, դուրս կթռչեն… Փորձեց բարձրանալ, չստացվեց… Մարմնի մեջ մխրճված բեկորն իր մասին հիշեցրեց… Շուրջը մեռելային լռություն էր, ու թվաց, թե ինքն ամբողջ աշխարհում մենակ է մնացել, մեն մենակ՝ ինքն ու իր բեկորը: Ամեն կերպ ջանում էր գիտակցությունը տեղը պահել, վերհիշել օրվա իրադարձությունները:
Վիրավոր, հազար անգամ բզկտված, մի սրտի չափ մնացած հայրենի հողի համար անընդհատ պատերազմ է…
Օջախ չկա, տուն չկա, որ կռվի մասնակից հարազատ-բարեկամ չունենա։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն հանդես են եկել ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ, որով կոչ է արվում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար, ինչպես նաև մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։