Թերթ
Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր, հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ կարգի, ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»: Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ խոսել և ասել.
Տղե՛րք, բարո՛վ տեսանք:
Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի՛ ներկաներ, զինակից ընկերներ
Ողջունում եմ ԵԿՄ 9-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը, մաղթում բեղմնավոր աշխատանք:
Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, խաղաղության հաստատման համաձայնագրերի ստորագրմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը, երբ պետական կառույցների ու հասարակության ամենատարբեր շերտերի ջանքերը միավորվում են խաղաղությունն ամրապնդելու համար, և այդպիսով բացառվում է դրա վերսկսվելու հավանականությունը:
Փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ: Մինչև համագումարի աշխատանքներն սկսվելը բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի և բոլոր զոհված ընկերների հիշատակը:
Հայաստանը հավասարակշռված ռազմական համագործակցություն է ծավալում ինչպես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: Անշուշտ, այդ ուղղություններից յուրաքանչյուրի շրջանակներում մենք ձգտում ենք անձնակազմերի միջև փոխգործակցության կարողության ձեռքբերման, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում օպերատիվ համատեղելիության: Ինչ վերաբերում է արևմտյան և ռուսական ռազմական ստանդարտների համադրմանը, ապա կարող եմ հավաստիացնել, որ դրանց տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, և արհեստավարժ ռազմական մասնագետներն ի վիճակի են այդ երկու համակարգերի համատեղելի տարրեր հայտնաբերել:
Ինչպիսին էլ լինեն եղանակային պայմանները, ոչ մի կերպ չեն կարող ազդել զորամասերի առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում ուսումնական գործընթացը շարունակվում է հաստատված ծրագրերով։ Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքները տեղի են ունենում նախորոշված ժամերին, համապատասխան տեղերում։
Փետրվարի 19-ին նշվում է Հայկ Բժշկյանցի (Գայի)` լեգենդար հերոսի ծննդյան 125-ամյակը։ Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել թե՛ Հայկ անունը, թե՛ Բժշկյանց ազգանունը, ուստի խնդրեցին հրամանատարին, որ դիմեն իրեն Գայ ազգանունով։ Դա իրենց համար հեշտ էր արտասանել եւ հասկանալի բառ էր (սլավոնների լեզվով նշանակում է անտառ)։ Հետագայում նաեւ ռազմական հրամաններում եւ պաշտոնական փաստաթղթերում Բժշկյանցը անվանվում էր՝ Դմիտրի Գայ։ Այդպես Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում ծնվեց լեգենդար հերոս Գայ, ազգությամբ հայ։
Վետերանների միությունում փետրվարի 17-ին հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, Գայի անվան հիմնական դպրոցի, ինչպես նաեւ Գայի անվան ավտոդպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմի ներկայացուցիչներ՝ նշելու զորահրամանատար, ռազմական գործիչ և ռազմարվեստի տեսաբան (պրոֆեսոր՝ 1933 թ.-ից) Հայկ Բժշկյանցի ծննդյան 125-ամյակը:
Հանդիսավոր նիստին զեկույցով հանդես եկավ Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը՝ ներկայացնելով Հայկ Բժշկյանցի անցած ուղին: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918-20 թթ.) տարիներին Գայի հրամանատարությամբ գործող դիվիզիան տարած հաղթանակների և ամուր կարգապահության համար կոչվել է «Երկաթյա դիվիզիա»: