Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

1994թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգեւեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Հակառակ ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերի եւ ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարությունների, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված եւ տեխնիկապես գերազանց հագեցված բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն ղարաբաղյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: Միակ խոցելի տեղը թերեւս Քարվաճառի ուղղությունն էր. ադրբեջանցիների զորամիավորումներին հաջողվել էր անցնել Օմարի լեռնանցքը եւ հաղթահարելով այդ ճակատում մարտնչող հայկական ուժերի պաշտպանությունը՝ կարողացել էր իր վերահսկողության տակ վերցնել լեռնանցքից մինչեւ Բաղիրլի, Բուզդուխ, Չիչագլի սարի բարձունքներն ու դրանցից դեպի հյուսիս-արեւելք՝ մինչեւ Սեիդլյար ընկած տարածքները: Ռազմաճակատի այդ հատվածում թշնամու հետագա առաջխաղացումն անխուսափելիորեն կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի մյուս ճակատներում ծավալվող մարտական գործողությունների ընթացքի վրա:

«ԹՇՆԱՄԻՆ ԽՈՑՎԱԾ Է, ԴՈՒՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՔ»...

Արևագալից քիչ առաջ, քարքարոտ բլրի ստորոտին կանգնած էր երիտասարդ օդաչուների մի խումբ: Նրանք լուռ էին: Հայացքները հառել էին շառագունող արևելքին: Էլի մի քիչ, և կծագի արևը` պայծառ խորհրդանիշը իրենց երկրի, որից իրենք հիմա հազարավոր մղոններ հեռու են: Անմիջապես նրանց առջև` վաղորդայնի մշուշում հազիվ նկատելի է գեղատեսիլ բնապատկերը. արագահոս գետակը, որ աշխույժ հորդում է քարոտ հունով, արևադարձային անտառների թավշյա կանաչը, կարմրին տվող ամպերը և օվկիանոսի անշշուկ հայելին…

Հայտնի է, որ Ավ. Իսահակյանը մեծ թվով մտերիմներ ուներ հայ ազատագրական պայքարի նվիրյալների մեջ։ Հարո Հարոյան, Ռոստոմ Զորյան, Ավետիք Մալոյան, Գուրգեն (Բաղդասար) Մալյան… Նրանց է նվիրված Իսահակյանի «Հայդուկի երգեր» շարքը։ Նա առանձնակի ջերմությամբ էր կապված ղարաբաղցի ֆիդայի Գեւորգ Առստամյանի հետ, որը մտերիմների շրջանում հայտնի էր Մենակ անունով։

ՆՐԱՆՑ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատերազմում անհնար է հաղթել միայնակ: Եւ ուրեմն՝ յուրաքանչյուր զինվոր պետք է ունենա սոցիալականացմամբ պայմանավորված անհրաժեշտ դրական հատկություններ, հետևաբար և, տոգորված լինի ընկերասիրության նվազագույն չափով: Իսկ անհատապաշտության ծայրահեղ դրսևորումները որոշակի իրավիճակներում թույլ չեն տալիս կատարել մարտական խնդիրը:

ՍՐՏԻՆ՝ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Սիրտն աշխատում (կծկվում) է մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ քնած ժամանակ։ Սովորաբար այդ մասին մենք չենք էլ մտածում, քանզի այն կծկվում է մեր գիտակցությունից անկախ։ Սակայն մեր կյանքի «շարժիչի» մասին մենք պարտավոր ենք հոգալ։ Գաղտնիք չէ, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները գնալով աճ են արձանագրում։ Ինչպե՞ս կանխարգելել դրանք։ Այս եւ նմանաբնույթ հարցերի պատասխանում է սրտաբան ՌՈՒԶԱՆՆԱ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ։

Թեժ մարտեր էին ընթացել գյուղի ազատագրման համար։ Կիսաքանդ, այրված տներ, շտապ փորված ու արդեն հող ու խոտով ծածկված դիրքեր։ Ներքեւում հոսում է Լեւագետը։ Գյուղը հսկում է առյուծի նմանվող ժայռը, որից էլ երեւի առաջացել է գյուղի անունը։ Տարիներով անխունկ ու անմոմ, քանդված մատուռներ, վիրավոր տապանաքարեր։ Ամեն քայլափոխի հանդիպում ես սուրբ նշխարի, վկայությունների, որոնք հայ զինվորի ձեռքով մաքրված, խնամքով՝ կկոցում են աչքերը լույսից, արեւից՝ ականջալուր հայ բառ ու բանին։

Քարտեզին նայելով՝ հրամանատար Ստեփան Գեւորգյանն ասաց.
-Գուցե կան աշխարհում այս բարձրության վրա տեղակայված ստորաբաժանումներ, ռազմակայաններ, սակայն մարտական հենակետեր՝ դժվար թե…
Ու հիմա Մռավի լեռնագագաթ ենք բարձրանում Արսեն Համբարձումյանի ու Վանիկ Ավագյանի հետ։