Թերթ
Զորամասերում ավարտին են մոտենում նոր համալրումներով և զորացրման գործընթացով պայմանավորված գերատեսչական խմբերի և խորհուրդների ձևավորումները։ Գերատեսչական խմբերն ու խորհուրդները ունեն իրենց առանձնակի դերն ու նշանակությունը բանակաշինության, զորքերի առօրյա գործունեությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, մարտական հերթապահության իրականացման, ինչպես նաև անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում։
«Արևելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ շաբաթը մեկնարկեց կոալիցիոն շտաբում օպերատիվ խմբերի ինտենսիվ աշխատանքով։ Նախքան կրակային փուլի մեկնարկը, ճշգրտվեցին ենթակա ստորաբաժանումներին տրվող մարտական կարգադրությունները, մշակվեց գործողությունների հաջորդականությունը, և զորավարժության ղեկավար կազմի հետ քննարկվեցին ու կայացվեցին համապատասխան որոշումներ՝ հաշվի առնվելով նաեւ տեղանքի առանձնահատկությունները՝ ճահճուտների ու սողանքային հատվածների առկայությունը։
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, որպես սպա, իր զինվորական ծառայությունը սկսել է դասակի հրամանատարի պաշտոնից, անցել է հրամանատարական բոլոր աստիճաններով: Նրա ղեկավարած զինվորական ստորաբաժանումները մեկ անգամ չէ, որ լավագույնն են ճանաչվել զինված ուժերում: Վահան Սարգսյանը եղել է բանակային տարվա լավագույն գումարտակի հրամանատարը 2015-ին, իսկ 2021-ին նրա ղեկավարած զորամասը ճանաչվել է զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող լավագույն զորամաս:
Ծնողների հպարտությունը, հույսն ու ապավենը իրենց զավակներն են:
Երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացնում:
-Բոլոր հիշողություններս մնացին Հադրութում: Ամեն ինչ՝ մի ամբողջ կյանք մնաց Հադրութում:
Նորայի ձայնը նման է ջութակի ձգված լարի. թվում է՝ ուր որ է կկտրվի: Նա 44-օրյա պատերազմում զոհված սպա, վաշտի հրամանատար Արա Մկրտչյանի մայրն է:
Օրերս այցելեցինք հրետանային ուսումնական զորամաս, որտեղ հրետանային միջոցներով ուսումնամարտական խնդիր էին կատարում զինված ուժերի շարքերն ամիսներ առաջ համալրած զինվորները։ Տղաները կարճ ժամանակում արդեն հասցրել են անհրաժեշտ գիտելիքները սերտել, ինչի արդյունքում տեխնիկայի հետ առնչվելիս գործում էին արագ ու ճշգրիտ: Ծառայության առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանք հասցրել են մասնագիտական հմտություններ ձեռք բերել. իրենց ամրակցված տեխնիկայի վրա վարժանքներն այնպես վարժ ու հմուտ էին կատարում, կարծես ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա ծառայողներ լինեին: