Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԹՈՒՅԼ ՍԵՌԸ` ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿՈՒՄ

Միայն Իսրայելում է, որ երիտասարդն աղջկա հետ առաջին հանդիպման ժամանակ հարցնում է. «Ո՞ր զորքերում ես ծառայել»։
Ինքնաձիգը ձեռքին զինվորական համազգեստով աղջիկները սովորական երեւույթ են Իսրայելում։ «Զինծառայության մասին» այդ երկրի օրենքի համաձայն` պարտադիր հիմունքներով զորակոչման են ենթակա նաեւ բոլոր 18 տարեկանը լրացած չամուսնացած, երեխաներ չունեցող հրեա աղջիկները։ 17 տարեկանում յուրաքանչյուր աղջիկ ծանուցագրով ներկայանում է զորահավաքակայան։ Այստեղ բուժհանձնաժողովը բուժզննում է կատարում, զինվորական հոգեբանը քննում է, ապա որոշվում է նրա ինտելեկտի (մտավոր զարգացածության) գործակիցը։ Այս ամենի արդյունքից է կախված, թե «զորակոչիկուհին» հետագայում որ տեսակի զորքերում կծառայի։

ՄԻ՛ ԱՐԺԵԶՐԿԵՔ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օրեր առաջ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի անոնսները սկսվում էին հույժ հրատապ տեղեկատվությամբ՝ Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում արտառոց դեպք է կատարվել։ Անկեղծ ասած` առաջին միտքը, որ ծագեց գլխումս, սպանությունն էր, ինքնասպանությունը կամ նմանատիպ բռնության մեկ այլ դրսեւորում։ Թեթեւացած շունչ քաշեցի, երբ պարզվեց, որ «արտառոցը» ուսուցիչներից մեկի արարքն էր. դասղեկը իր չորրորդ դասարանի երկարամազ տղաներին ու նրանց ծնողներին քանիցս զգուշացնելուց հետո, փոքրիկ մազափունջ էր կտրել՝ խաթարելով մի քանի երեխաների փարթամ սանրվածքը։

ԲԱՑՎԵՑ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Հոկտեմբերի 30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի բակում ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղադրվեց հայ ժողովրդի մեծ զավակ, Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին։
Դպրոցի բակում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու տեղադրման մտահղացումը ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչ Միհրանյանինն է, որն իրականություն դարձավ տարածքի երկրապահների եւ գործարարների աջակցությամբ։

«ԱՄՈԹ Է, ՈՐ ՕՐԱԿԱՆ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՅՑԵԼՈՒ ՉՈՒՆԵՆԱՆՔ»

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների այցելությունները Եռաբլուր պանթեոն արդեն ավանդական բնույթ են կրում: Ամեն տարի ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտները սպայական և դասախոսական կազմի ուղեկցությամբ այցելում են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Բացառություն չէր նաև այս տարին. համալսարանում անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 26-ին ապագա ռազմական բժիշկները կրկին Եռաբլուրում էին, նրանց էին միացել նաև ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ:

Համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի, շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 24 ամիս:
Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, իսկ առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը (պաշտպանության նախարարը) կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Հարգելի տիկին Առաքելյան, Ձեր որդու զորակոչման վերաբերյալ հարցը ենթակա է քննության ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա կպարզվի նրա զինվորական ծառայության պիտանելիության կարգավիճակը:
Ձեզ հետաքրքրող հարցը կարգավորվում է «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 26.02.2010թ. N175 հրամանով:

Հարգելի տիկին Սարգսյան, Ձեր որդիները կարող էին իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել, եթե զորակոչվեին միաժամանակ:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միեւնույն զորամաս: