Թերթ
Դ. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես եւ կատարես քո բոլոր գործերը. յոթերորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է
Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հեռու մնալ աշխարհիկ գործերից եւ այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծու փառավորմանը եւ հոգեւոր գործերին։ Հրեաների համար այդ օրը շաբաթն է, որը նշանակում է «հանգիստ»։ Աստված վեց օրում արարեց աշխարհը եւ յոթերորդ օրը հանգստացավ, որպեսզի մենք էլ վեց օր զբաղվենք մեր մարմնական գործերով եւ յոթերորդ օրը թողնենք աշխարհիկ գործերն ու հոգսերը։
Կուսակրոն մի քահանա մեծ զգուշությամբ իր աչքերը հեռու էր պահում կանանց հայացքներից, մինչեւ իսկ չէր կամենում նայել իր ազգակիցներին, որոնց հետ հարկ եղած դեպքում խոսում էր, ինչի համար էլ խոստովանահայրը, որ գիտեր նրա մտքի բոլոր գաղտնիքները, նրան հարցնում է.
-Ինչի՞ համար ես դու, որ սրբության ու կուսության այսպիսի շնորհ ունես, երեսդ դարձնում պատվավոր ու համեստ կանանց տեսքից։
Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։
Ցին դինաստիայի առաջին կայսր Ցին Շիխուանը (մ.թ.ա. 221-210թթ.) չինական պատմության մեջ մտել է որպես անգութ բռնապետ: Նա իրեն շրջապատել էր լրտեսների բազմությամբ, որոնք երկրի տարբեր ծայրերում դավադիրներ էին փնտրում: Կայսրը գտնում էր, որ գլխավոր վտանգը գալիս է գրքերից, ուստի մ.թ.ա. 213թ. կայսրությունում գտնված բոլոր գրքերը կրակին են հանձնվում, իսկ նրանց հեղինակները` մահապատժի ենթարկվում: Հայտնի է, որ 460 չինացի իմաստունների կայսրը հրամայում է ողջ-ողջ թաղել:
«Standart SM-3»-ը պատկանում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համալիրների դասին: Այն աշխարհում ամենահզոր նավային «Aegis» պաշտպանության համակարգի հիմնական միջոցն է, որը կարող է միաժամանակ խոցել ավելի քան 18 օդային և բազում այլ` վերջրյա ու ստորջրա թիրախներ` միաժամանակ ղեկավարելով մի քանի տասնյակ հրթիռ: Հրթիռի ստեղծման աշխատանքները («SM-1») սկսվել են 1964թ., իսկ 1967թ. արդեն կիրառվել է ԱՄՆ ՌԾՈւ սպառազինությունում: Համարվում է «SM-2»-ի կատարելագործված տեսակը և տեղադրվում է տարատեսակ ռազմանավերի վրա: Ըստ պլանի` մի քանի տարի հետո տեղակայված կլինի 60 հածանավի և ականակիրների վրա:
Աշխատանքային այցով օրերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն: Հիմնական նպատակը վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի (այսինքն` հստակեցման) շուրջ Ադրբեջանի իր գործընկերոջ` Է. Մամեդյարովի հետ բանակցելն էր, քանզի այդ խնդրի կարգավորված չլինելու պատճառով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բավականին լարվել են:
Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես՝ սպայական անձնակազմի պայմանները օր օրի ավելի են վատթարանում: «Զինծառայողների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման են եկել լրագրողների` ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները: Այդ պատճառով էլ Ադրբեջանի զինած ուժերում աճել է կաշառակերությունը: