Թերթ
Անտառից փայտ բերող հայ գյուղացին հանկարծ բացատում հանդիպում է զինված ադրբեջանցիների, որոնք ծառի շվաքին նստել էին հացի։ Նստածները կատակում են, թե որսն իր ոտքով, բեռով-բարձով է եկել, ու ոտքի են կանգնում։ Սակայն ճակատագրի բերումով նրանց մեջ է լինում Անարը։ Անարը ճանաչում է իր համագյուղացուն եւ ընկերներին սաստելով՝ նրան կանչում է հացի.
-Իսկ դու հաց չունե՞ս հետդ,- հարցնում է։ Երբ գյուղացին հացի իր կապոցը դնում է գետնին, Անարը վերցնում է լավաշները, մոտեցնում դեմքին, հոտոտում ու սկսում անձայն լաց լինել։
Օմարի մարտերում 1994թ. հունվարի 19-ին հերոսաբար զոհված Գեւորգ Ղազարյանի գերեզմանաքարը տեղադրելուց մի քանի օր անց ընկերներն այցելեցին Եռաբլուր։ Լուռ էին բոլորը, շիրմաքարից նրանց էր նայում արդեն հասուն, գեղեցիկ դիմագծերով Գեւորգը։ Խնկի բույրը տարածվել էր չորսբոլորը՝ ավելի բորբոքելով անցած օրերի հուշ-ապրումները։ Աղջիկներից մեկը թեթեւակի հենվեց քարին։ Քարը շուռ եկավ ու ասես ճիչ արձակեց։
Մեղրիում Վ. Սարգսյանին մոտեցավ մի տատիկ եւ խնդրեց, որ օգնի՝ թոռը ծանր հիվանդ է եւ լավ կլինի, որ բուժումը շարունակվի Երեւանի հոսպիտալում։ Ուշադիր լսելով տատիկին` Վ. Սարգսյանը խորհուրդ տվեց, որ գործերն անպայման ուղարկեն Երեւան, եւ ինքն անձամբ կհանձնարարի եւ կվերահսկի այդ գործը։ Տատը ձեռքը տարավ ծոցը. «Գործերը մոտս են, մատաղ քեզ,- ու ծոցից հանեց թղթով փաթաթված բժշկական փաստաթղթերը։ Վ. Սարգսյանը ժպտաց իր բարի ու անկեղծ ժպիտով ու վերցնելով գործերը՝ նորից հավաստիացրեց. «Անպայման կզբաղվեմ, տատ ջան, մի անհանգստանա»։ «Մեր հույսը դու ես, Վազգեն ջան»,- ասաց տատն ու օրհնանքի բառերով ճամփու դրեց մեքենան։
Ա. Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի ուրիշ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
Առ Աստված ճշմարիտ հավատքը հիմքն է հոգեւոր կյանքի։ Հավատքով ոչ միայն սկզբնավորվում է Աստծու եւ մարդու հարաբերությունը, այլեւ նրանով է պայմանավորված հոգեւոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը։ Ըստ Եկեղեցու վարդապետների՝ հավատքն Աստծուց պարգեւվող շնորհ է, որը զորացնում է հոգին՝ ճանաչելու Աստծուն. հավատքով մենք հարաբերության մեջ ենք մտնում Աստծու հետ, ճանաչում Նրան, որ վեր է ամեն տեսակ ճանաչողությունից եւ անհասկանալի՝ մարդկային բնության համար։
1919թ. հուլիսին ձեւավորված ռազմատեխնիկական վարչության ենթակայության տակ էին ինժեներական գումարտակը, ռադիոհեռագրային դիվիզիոնը, ավտոմոբիլային զորամասը, ավիաջոկատը եւ նավատորմիկը:
1918թ. օգոստոսին ձեւավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Ի հայտ բերվեցին 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ Ապարանում: Հաջողվեց գտնել որոշ պահեստային սարքավորումներ: Կարսն ազատագրելով` մենք ձեռք բերեցինք հսկայական քանակությամբ տեխնիկական գույք, որի մեծ մասը, սակայն, շարքից դուրս էր եկած եւ գործածության պիտանի չէր: Ուստի ստեղծվեց արհեստանոց` հաղորդիչ եւ ընդունիչ կայանների մասերի պատրաստման եւ վերանորոգման համար: Այս ճանապարհով հնարավոր եղավ եւս մի քանի ռադիոկայան հավաքել եւ ապահովել պահեստամասերով:
ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության տեսուչ գնդապետ ՆԵՐՍԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 1989-ի փետրվարին, երբ դեռ դպրոցի զինղեկ էր, կամավորների հետ մեկնել էր Մեղրի՝ զսպելու իրեն Ադրբեջանի մաս հռչակած եւ Զանգելանից օգնություն ստացող Նյուվադիին. «Ագարակում ականանետ էին սարքում, եւ որքան բացատրեցի, որ հրետանավոր եմ եւ ոչ թե տեխնիկ, մեկ է` ապարդյուն. «Արտիլերիստ ես, մեզնից շատ ես հասկանում»: Փողը պատրաստեցինք հորատման աշխատանքներում օգտագործվող քրոմապատ խողովակից: Հենարանը շրջանաձեւի փոխարեն քառակուսի էր, փողը բարձրացնում-իջեցնում էինք ոռոգման ջրի փականներով, իսկ անկյունը որոշում վրայից կախած աշակերտական անկյունաչափով:
Մարտարվեստի հնագույն դպրոցները գոյություն են ունեցել Ասիական մայրցամաքի շատ երկրներում` Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Թայլանդում: Հին մարտարվեստների հայրենիք է համարվում Հնդկաստանը, թեպետ մինչ օրս վիճում են, թե որ դպրոցն է ավելի հին, եւ որը որից է առաջացել: Կալարի Պայատտու հնդկական մարտարվեստը ամենահինն է համարվում, որը ստեղծվել է մ.թ.ա. 4-րդ դարում, Հնդկաստանի հարավում: Կալարի Պայատտուում չկա «գոտիների», կոչումների, պարգեւների համակարգ, քանի որ նրանում համադրվում է հոգեւոր եւ ֆիզիկական կատարելությունը: Այն ճիշտ վարքի` դհարմայի գիտությունն է, երբ դու «տեսնում ես ամբողջ մարմնով»: Իսկ մարտարվեստների առաջին ուսուցիչը եղել է հզոր Շիվա աստծո աշակերտ Պարաշուրամը: