Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ

44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի համար մղվող մարտերում հերոսաբար զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նոթատետրի գրառումներից. «Մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք գունեղ», «Հայրենասեր պիտի լինեն բոլոր ազգերը, փոքրերը ավելի քան մեծերը, մենք առավել քան մյուսները», «Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ», «Ապրել ու կռվել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել»:

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ

Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։

ԷՍ ԵՆ ՀԱՅԵՐԸ

-Տանում են ծեծելու,- ասաց ջարդած քթովը։
Բոլորն ուշադիր նայեցին նրան։ Ավտոբուսը սլանում էր դաշտամիջյան ճանապարհով։ Ութ հոգի էին։ Կալանավորի զոլավոր հագուստով։ Ճամփեզրի դաշտով մի նապաստակ էր վազում։ Ուղեկցող զինվորներից մեկն ընթացքից կրակեց։ Մյուսը քթի մեջ ինչ-որ մեղեդի էր դնդնում։

ՉԱԼՈՆ

Ալմաստ հաքուն կապույտ աչքեր ունի, դեղնասպիտակավուն մազեր, իսկ դեմքը ամբողջովին պատված է կնճիռներով: Տխրելիս Ալմաստ հաքուի հոնքերը ավելի են կախվում աչքերի վրա, ու կապույտը դառնում է փոքրիկ անցքերից պստպստացող լույս: Սոնան տագնապած շարժում է գլուխն ու ձեռքերը թափահարում օդում:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է, եկել է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը և հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:

ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ զորակոչված Էրիկ Շահբազյանն ու մյուսները սպաների ու փորձառու սերժանտական կազմի օգնությամբ քայլ առ քայլ սերտում են երիտասարդ մարտիկի դասընթացը։

ԶՈՐԱՑՐՈՒՄ

Բանակային երկու տարին սերժանտ Վանիկ Խաչատրյանն անփոփում է հարուստ կենսափորձով ու մարտական կենսագրությամբ: 44-օրյա պատերազմին է մասնակցել, երդմանն ու առաքելությանը հավատարիմ` հայրենիքը պաշտպանել: Այժմ զորացրման օրն ու ժամն է մոտեցել։