Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ապագա կերտող թեւավոր սերունդ,
Ու քեզ ծնել է մի բազմաչարչար,
Դարերի խորքից եկող ժողովուրդ։
Դո՛ւ ես…
Ու քեզ են պատվով վստահել
Եռագույն ներկված երազը Հայկի։
Ու պիտի անցնես դու հաղթանակած
Պապերիդ անմահ ճամփեքով փառքի։

ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ

Փոխգնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասում եղանք Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին` լավ իմանալով, որ զորամասի որոշ ստորաբաժանումներ գործուղված են մասնակցելու տոնական զորահանդեսին։ Արդյոք դա ազդեցությո՞ւն է ունեցել մարտական պատրաստության գործընթացի վրա` ահա այն հարցը, որը հետաքրքրում էր մեզ։
-Ուսումնական ծրագիրն իրականացվում է առանց շեղումների,- ասաց զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Ասատրյանը։ Նա ընդհանուր առմամբ գոհ էր տարվող ուսումնական աշխատանքներից եւ նշեց, որ 2010թ. տարեվերջյան եւ այս տարվա ձմեռային-գարնանային ուսումնական փուլի «բավարար» գնահատականները լիարժեք են ու քննություններն ընդունող հանձնաժողովների անաչառության վկայություն։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ` ՄԵԾ ՔԻՐՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Օրերս ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժինը նախաձեռնեց երկօրյա ուխտագնացություն դեպի Մեծ Քիրսի գագաթ (2742մ): ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձին նվիրված արշավը ուներ նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհուրդը, քանի որ արշավին մասնակցում էին ոչ միայն Արցախի տարբեր շրջանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլեւ Վրաստանից, Հայաստանից եւ պաշտպանության բանակի զինծառայողներից կազմված խմբեր: Արշավին մասնակցում էր նաեւ կանանց ջոկատը` բաղկացած նախկին ազատամարտիկ-վետերաններից:

ԿԱՊԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Այս տղաները կապի ուսումնական զորամասի լավագույն զինծառայողներից են: Ամիսների քրտնաջան պարապմունքների արդյունքում նրանք յուրացրել են զինվորի ծառայողական «այբուբենը», այժմ էլ կատարելագործում են մասնագիտական հմտությունները: Նրանց մի մասը ուսումնական փուլի ավարտին կտեղափոխվի տարբեր զորամասեր: Այսօրվա ստացած գիտելիքների որակից կախված է նրանց հետագա ծառայության ողջ ընթացքը:

ԱՄՓՈՓՎԵՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երեւանի թիվ 43 ավագ դպրոցում նոր ուսումնական տարին սկսել են Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված միջոցառումներով: Կազմակերպվել են բաց դասեր Եռաբլուրում, Զվարթնոցի տաճարում, Զորավար Անդրանիկի թանգարանում, երկրորդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվել է սպորտլանդիա, գիտական կոնֆերանս եւ ինտելեկտուալ խաղ` նվիրված հայոց պատմությանը: Իսկ սեպտեմբերի 27-ին դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ ամփոփվեց արվածը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Հ.Նաղդալյանը, բարձրաստիճան զինվորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, թաղապետարանի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ:

Զրույց պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ -Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի Երրորդ Հանրապետության 20-ամյակը։ Ի՞նչ է անկախությունը մեր ժողովրդի համար: -Անկախացումը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում ամենանշանակալի եւ բախտորոշ իրադարձությունն է։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա անկախ ու ինքնիշխան գոյությունից հետո, երբ ընկավ Կիլիկիայի թագավորությունը, երբեք չհամակերպվեց օտարի լծին եւ սերնդեսերունդ պայքարեց անկախ պետականություն […]

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 2 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը դիմում է Ադրբեջանի իշխանություններին` բանակցություններ սկսելու առաջարկությամբ:
Հուլիսի 28 – Աղդամի ազատագրումից հետո ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցիչների եւ ադրբեջանական զինվորականների հետ: