Թերթ
Հավանաբար շատերը կզարմանան, երբ տեղեկանան, որ այսօր արդեն շքեղության եւ պերճության խորհրդանիշ ջիպը ստեղծվել է որպես բանակային ավտոմեքենա, ծառայել ռազմական նպատակների լուծմանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմը խթանեց ջիպերի ստեղծումը։ ԱՄՆ ԶՈՒ ղեկավարությունը, գիտակցելով շարժունակ փոխադրամիջոցների անհրաժեշտությունը, հայտարարեց մրցույթ` կարճ ժամկետում ստեղծել բազմանպատակային մեքենա։ Այն պետք է լիներ թեթեւ, ամուր, հուսալի եւ շարժունակ, չորստեղանի, լիաքարշակ համակարգով, 40 ձիաուժից ավելի հզորությամբ շարժիչով եւ ունենար 590 կգ քաշ, 2032 մմ անվային բազա։
Հնում մարդիկ ասում էին. «Մարդու ճակատագիրը նրա բնավորությունն էր»։ Նիկիտա Խրուշչովը դարձավ սեփական բնավորության զոհը։ Շտապողականությունը, փութկոտությունը, հուզականությունը նրա անհաղթահարելի գծերն էին։
Խրուշչովի օգնականներից մեկը պատմում է Չերչիլի հետ իր շեֆի ունեցած մի զարմանալի խոսակցության մասին։ Դա եղել է 1956թ. Խրուշչովի եւ Բուլգանինի՝ Անգլիա կատարած այցի ժամանակ։ Նրանք Չերչիլի հետ հանդիպում ունեցան դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։ Եվ ահա թե ինչ էր ասել բրիտանական ծեր առյուծը. «Պարոն Խրուշչով, Դուք մեծ ռեֆորմներ եք ծրագրում։ Եվ դա լավ է։ Միայն կուզենայի Ձեզ խորհուրդ տալ չափից շատ չշտապել։ Անդունդը հեշտ չէ հաղթահարել երկու ցատկով։ Միգուցե անդունդն ընկնեք»։
Ազգային բանակի զինծառայողներին բնակարանով ապահովելու գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 4-ին բնակարանամուտի հերթական արարողությունը տեղի ունեցավ Արմավիրի մարզում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Շահագործման հանձնվեց 16 բնակարան ունեցող բնակելի շենք:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը ռուսական «РИА НОВОСТИ» լրատվական գործակալությանը (http://www.ria.ru/interview/20110928/445212574.html): Զրույցը վարում է հատուկ թղթակից Իվան Կոնովալովը: -Աշխարհի առաջավոր երկրների, այդ թվում Ռուսաստանի բանակներում կատարվում են մեծածավալ բարեփոխումներ: Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի բանակում: -Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները սկսվել են 2006թ.: Դրանց նպատակն է ստեղծել արդյունավետ պաշտպանական համակարգ, որը չպետք է լինի գործող […]
Հրամանատարական ուազիկը լեռնային ոլորապտույտ ճանապարհով ընթանում էր առաջ։ Ինչքան բարձրանում էր, վերելքն այնքան դժվարանում էր։ Թթվածնի պակասից շարժիչի աշխատանքը մերթընդմերթ խափանվում էր, մեքենան տեղ-տեղ «ծառս էր լինում», սակայն փորձառու վարորդի հմուտ ղեկավարմամբ «սանձվում էր» եւ շարունակում դանդաղ ընթանալ լեռն ի վեր։
-Նժույգը լավ ձիավորի տակ է խաղում,- առաջինը լռությունը խախտեց ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը։
Ճանապարհը ինչպես լեռան կածան քարքարոտ էր։ Վերեւում երկնահաս ժայռեր են՝ գլուխները ցից, ներքեւում՝ անդնդախոր ձոր։ Չնայած պարզկա էր, սակայն լեռնային քամին մի այլ բան էր գուժում։
Ով չի եղել Կանսկում, նա չի իմանա, թե ինչ ասել է ձմեռ։ Ով չի ծառայել Կանսկի զինվորական դպրոցում, նա չի իմանա, թե ինչ բան է ծառայությունը։ Ով չի ծառայել Կանսկի զինվորական դպրոցում, նա հաստատ չի ճանաչի ենթասպա Լապատինին, այսինքն՝ չի իմանա, թե ինչ ասել է զինվորական։ Վերջապես՝ ով չի ծառայել Արեւելյան Սիբիրում գտնվող այդ փոքրիկ քաղաքի զինվորական դպրոցում, նա չի իմանա, թե ինչ ասել է ժամանակ, տարածություն, կարոտ, հայրենիք…
Այս ամենի մասին պատմեմ հերթականությամբ, ավելի շուտ՝ հակառակ հերթականությամբ, թերեւս՝ ինչպես ստացվի։
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը: Ինստիտուտի կուրսանտներին Մովսես Գորգիսյան մարդու, ազգային գործչի մասին պատմելու էին եկել Մ. Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանը, ընկերները, համակուրսեցիները:
Հանդիպումը մեկնարկեց սցենարիստ եւ ռեժիսոր, Մ. Գորգիսյանի համակուրսեցի Սամվել Թադևոսյանի նկարահանած «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի «Մովսես» ֆիլմի ցուցադրությամբ: