Թերթ
Թուրքերն իրենց գերիշխանությունը Արարատ՝ բիբլիական լեռից ընդհուպ Միջերկրական ծով տարածելուց, բռնատիրությունը հաստատելուց, ապա եւ ամրապնդելուց հետո, երկրի բուն ազգաբնակչությանը՝ հայերին բանակ չէին զորակոչում։ Առաջին աշխարհամարտի նախօրեին, սակայն, ոչ միայն զինապարտներին, դեռահասներին, ծերունիներին անգամ սկսեցին հավաքագրել, որպեսզի հայկական գյուղերը, քաղաքները անպաշտպան թողնեն, բնաջնջման՝ նախապես հղացված, հանգամանորեն նախապատրաստված ծրագիրը անարգել իրագործեն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի պաշտպանել «Մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների՝ գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարը՝ դրան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության դեպքում։ Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը Բալիում:
-Այս փոքրիկ քանդակներով եմ փորձում մտքերս արտահայտել, խոսել մարդկանց հետ,- ասում է արցախյան վերջին պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը:
Ամեն ինչից կտրվել, մոռանալ պատերազմի դաժան դրվագներն ու արվեստով փոքր-ինչ խաղաղեցնել տխուր հուշերով ծանրացած հոգին. 22-ամյա Էրիկ Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է, ինչ զբաղվում է քանդակագործությամբ: Հինգ տասնյակից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։
Հայերիս կարեւոր ազգային առանձնահատկություններից մեկն էլ գերդաստանի, տոհմի բնատուր զգացողությունն է, կապվածությունը, ազգակցական զգացումը։ Մենք նման չենք այն ազգերին, որոնք համարյա օտարի պես են նույնիսկ մոտ ազգականների՝ զարմիկ-զարմուհիների հետ, եւ սերը, նվիրվածությունը փոխարինում են սառը քաղաքավարությամբ, հոգատարությունը, ջերմությունը՝ պարտականությամբ։
Հայացքս չեմ կարողանում կտրել Էդգարի լուսանկարից: Այդպես հայ նկարիչները Արա Գեղեցիկին են նկարում: Բարձր հասակ, կեռ հոնքեր, խոսուն աչքեր, շեշտված դիմագծեր, հպարտ հայացք… Երգն ավելի է սրել հույզերս: Այն անվեհեր մարտիկ Էդգար Մհերյանի հիշատակին է նվիրված.
Իմ ջահել կյանքը սիրով կտամ քեզ, անուշ հայրենիք…
Միայն թե հավերժ, դու հավերժ ապրես…