Թերթ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարին չորս անգամ է տոնում մեր Աստծու փրկագործ Խաչի՝ քրիստոնյաների պարծանքի և Եկեղեցու պսակի տոնը: Սուրբ խաչի մեծ և առաջին տոնը կատարվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը և կոչվում է «Խաչվերաց»: Երկրորդ տոնը կոչվում է «Գյուտ Խաչի», երրորդը Սուրբ Խաչի երևման տոնն է, որն այս տարի նշվում է մայիսի 22-ին, իսկ չորրորդը կոչվում է «Վարագա Սուրբ Խաչ»:
Լույս է տեսել Ասլան Ասլանյանի «Սայիադ-Նովա» աշխատությունը, որը հեղինակի շուրջ 40 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Չհավակնելով գնահատել Ասլան Ասլանյանի գրականագիտական վաստակն ու ներդրումը սայաթնովայագիտության մեջ, նպատակ ունենք այս զրույցի շրջանակում ներկայացնելու Ասլան Ասլանյան հայի, ազգի ու պետության հոգսերով ապրող քաղաքացու, հարազատ ժողովրդի մշակութային ու հոգևոր ժառանգությունը կրող մտավորականի խոհերն ու մտորումները։
20 տարի առաջ` 1991թ. ապրիլի վերջին, սկսվում է տխրահռչակ «Կոլցո» գործողությունը, որը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված ամենադաժան եւ լկտի օպերացիաներից մեկն էր: «Կոլցոյի» նպատակն էր հայերին տեղահանել հնարավորինս շատ բնակավայրերից, միաժամանակ նաեւ վախ առաջացնել եւ ճնշել ազգային ազատագրական արդարացի պայքարը, կոտրել դիմադրության ոգին: Հայաթափման թիրախն առաջին հերթին Հյուսիսային Արցախի բնակավայրերն էին` Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի գյուղերը:
«Թշնամու կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է եւ կստանա անհամեմատ լուրջ պատասխան, եւ միանշանակ է, որ ադրբեջանցի ասկյարը մշտապես կլինի սարսափի ազդեցության տակ»,- վերջերս հայտարարեց ԼՂՀ ՊԲ Լրատվության ու քարոզչության բաժնի պետ փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Մինչ այդ համանման հայտարարություն էր արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Որքան էլ տարօրինակ թվա, մեզ համար մայիսի 9-ը ամենակարեւոր տոնն է, եւ կասեի նույնիսկ, որ Արցախում այն ավելի մեծ շուքով են նշում, քան Անկախության տոնը կամ Ամանորը: Այս տոնական օրերին մենք պատվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք միշտ մեզ հետ առաջին շարքում են: Ոչ թե այն պատճառով, որ այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, այլ որովհետեւ ներկայիս հաղթանակների հիմքում մեր հայրերի ու պապերի հաղթանակն է: Ինքնին խոսուն փաստ է, որ 4 մարշալ եւ 105 ԽՍՀՄ հերոս ծնունդով Ղարաբաղից են:
Յոթանասուն տարի առաջ՝ 1941 թ.-ի ամռանը, հայ ժողովուրդը երկիր էր կառուցում, նորոգում էր իր քարուքանդ տունը, իր ավեր օջախը, դարմանում էր իր վիրավոր հողի վերքերը։ Ընդամենը քառորդ դար առաջ դարի մեծագույն ոճրագործության զոհն ու վկան՝ գաղթի ճամփաներով անցած, հայրենազրկված ու բռնադատված, փորձում էր բարձրանալ օրհասից, փորձում էր ապրել։ Երբեմնի պատմական հայրենիքից մի թզաչափ փրկել, բնավորվել ու երջանիկ ապագայի անմար հույսով՝ դիմանում էր ամեն զրկանքի ու փորձության, տքնաջան աշխատում, քարը քարին էր դնում, շենացնում էր իր բզկտված երկիրը։
Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը, յուրացնում են մեր պատմությունը, մշակութային ժառանգությունը, պետականորեն մշակված ծրագրի համաձայն` նենգափոխում եւ աղավաղում: Քարոզչական ոլորտում հակաքայլերի մշակման անհրաժեշտությամբ էր պայմանավորված մայիսի 4-ին մեկնարկած «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Պաշտպանության նախարարությունում, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ներկայացվեցին երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների զեկույցները, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը: