Թերթ
Մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում բացվեց «Զինադադար» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին: Նախագծի հեղինակներն են Աննա Խաչատրյանը եւ լուսանկարիչ Վիգեն Մնոյանը: Նախագիծն իրականացվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացված են Արցախյան ազատամարտի մասնակիցների լուսանկարները: Պարզ, անմիջական միջավայրում ստեղծված պատկերներից մեզ են նայում մարդիկ, որոնց ջանքերի շնորհիվ կերտվեց ընդհանուր հաղթանակը:
Մայիսի 6-ին Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց միջոցառում` նվիրված գրող, հրապարակախոս Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 60-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոսյանցը իրադարձություններով լի կյանք է ապրել, իր որդիների հետ միասին մասնակցել է Արցախյան պատերազմին, երկար տարիներ ծառայել է ՊՆ համակարգում: Այժմ էլ ստանձնել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի ղեկավարի պատասխանատու գործը:
Բավական էր՝ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այցելի Հայաստան, որպեսզի Ադրբեջանը սպառնալիքներ հնչեցնի Վրաստանի հասցեին: «Հայերի հետ եղբայրանալու` վրացական նոր քաղաքականության շարժառիթներն անհասկանալի են եւ զարմանալի»,- մայիսի 4-ին հայտարարեց ադրբեջանցի «քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուն, որը ցավագին է ընդունել վրացի նախարարի առաջարկությունը հայ գործընկերներին: Հիշեցնենք, որ խոսքը լեռնային հրաձիգների պատրաստման Սաչխեթիի դպրոցում հայ զինծառայողներին ուսուցանելու մասին է:
Ստացվեց այնպես, որ Ստեփանակերտում լինելուս մեկ շաբաթվա ընթացքում կատարվեցին իրադարձություններ, որոնք կարող են արմատապես փոխել արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Ես նկատի ունեմ ոչ թե ԱՄՆ ու Եվրոպայի բարձրաստիճան անձանց այցելությունները տարածաշրջան, այլ լկտի պահվածքը ադրբեջանցի ասկյարների, որոնք դիպուկահար կրակով սպանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի երեք մարտիկների:
Ես ջանում էի արդարացում գտնել՝ փորփրելով պատմության դասագրքերը, որովհետեւ պարտության բեռը ծանր էր ու ամոթալի։ Որովհետեւ անհնար էր ուղեղից քերել, անհնար էր ազատվել իրար հաջորդող հարցերի տարափից։ «Ինչո՞ւ չկարողացանք պաշտպանել ինքներս մեզ»։ «Ինչո՞ւ չկարողացանք փրկել թուրքի յաթաղանից մեր մանուկներին ու կանանց, ծերերին ու անզեն մարդկանց»։ «Ինչո՞ւ մորթվեցինք մատաղացու գառան պես՝ մեկ միլիոն ու կես։ Երկու միլիոն»։ «Ինչո՞ւ չպահեցինք երկիրը։ Ինչո՞ւ մեր հողերը տվեցինք թուրքին։
Ըստ «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Գրետա Միրզոյանի` Հայաստանի ռազմական կրթօջախներում սովորող ապագա սպաները պետք է գիտակցեն, որ իրենց քայլերով հասարակության մեջ ձեւավորում են հայոց բանակի մասին կարծիք ու պատասխանատվություն են ստանձնում նույն այդ հասարակության առջեւ. «Ամենակարեւորն այսօր այն է, որ կարողանանք մեր սպայակազմը հասցնել մի մակարդակի, որպեսզի ասենք՝ մեր սպան իսկական սպա է, եւ որպեսզի յուրաքանչյուր մարդ գիտակցի՝ ազգային բանակի սպան հասարակության ամենասիրված մարդկանցից է»:
Սարգիս Մեսրոպյանը հայկական բանակի զինվոր է։ Նա պաշտպանում է այն սահմանը, որտեղ 17 տարի առաջ զոհվեց հայրը՝ Կարեն Մեսրոպյանը։ Սարգիսը շուտով կզորացրվի, նա տուն կվերադառնա հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարածի վաստակած հանգստությամբ։ «Ամեն օր, ամեն ժամ սահմանին կանգնած հիշել եմ, որ հայրս այս բարձունքի ազատագրության համար է զոհվել։ Ամեն օր, ամեն ժամ ես ապրել եմ հպարտության, ցավի, վրեժի ու խիզախության անմոռաց պահեր։ Արցախի հողը սրբություն է ինձ համար, որովհետեւ այդ հողին հորս արյունն է խառնվել։