Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային բանակի կազմավորման առաջին շրջանում, 1992թ. մայիսի 5-ին, առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորագրած հրամանով, սկսեցին ձեւավորվել ռազմական ոստիկանության կենտրոնական եւ տարածքային (կայազորային) ստորաբաժանումները։ Արցախյան պատերազմի եւ բանակաշինության հետագա տարիներին ռազմական ոստիկանությունը ծավալուն աշխատանք կատարեց բանակում ծառայողական կարգապահությունն ամրապնդելու, զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորելու եւ բազմաթիվ այլ հարցերում։

ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՀԱՎԱՏԻ ՈՒ ԽՂՃԻ ՄԱՏՅԱՆ

«Զրույց զինվորի հետ» գրքի հերոսուհու համար երջանկություն է, երբ վարդի բուրմունքի պես ձուլվում է հայրենիքի շաղ ու շողին: Արցախ երկիրը մի դրախտավայր է, որտեղ արարվում է սերը: Զինվորն է կանգնած սահմանին. նա պահպանում է հող հայրենին: Հայրենիքի կամքը ապառաժ քար է, «քարը մետաքս է, ազնիվ ոսկի…»: Քարե վահանով հայրենիքը պաշտպանում է իր զավակին: Իսկ զավակը, որ զինվոր է, քարե նետով խոցում է թշնամուն:
«Զրույց զինվորի հետ» գիրքը Անուշ Հարությունյանի չորրորդ գիրքն է, որը ինքնահաստատման ճշմարիտ վկայություն է:

Հակոբ Վարդովյանը՝ Գյուլլյու Հակոբը, Օսմանյան կայսրության մեջ թուրքական թատրոնի հիմնադիրն է համարվում։ 1868-ին ստեղծել է մեծ թատերախումբ՝ «Վարդովյան թատրոնը»։ Այն Մերձավոր Արեւելքի ամենամեծ եւ կայուն ծրագրով գործող թատերախումբն էր։

ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՎԱՏԻ ՈՒ ԿԱՐՈՏԻ

Զինվորական նամակները, որ ստացվել են ռազմաճակատից, Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մի մասն են։ Դրանցում մահվան դեմ հանդիման կանգնած մարտիկի ապրումներն են, նրա հավատը հաղթանակի նկատմամբ, հարազատների, հայրենի եզերքի կարոտը։ Յուրօրինակ վավերագրեր լինելով՝ դրանք խնամքով պահվում են ազգային արխիվներում, թանգարաններում, ընտանեկան պահոցներում, հրատարակվում եւ ճանաչողական ու դաստիարակչական մեծ դեր են խաղում հատկապես երիտասարդ սերունդների կյանքում։

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Առօրյա հոգս ու վազքի մեջ մեր կողքին ապրում են նրանք՝ հող հայրենիի համար զոհված մեր հերոս նահատակների ծնողներն ու այրիները, եղբայրներն ու քույրերը, երեխաներն ու սիրած աղջիկները։ Անցնում է ժամանակը, եւ ժամանակի հետ նրանց հայացքները բարձրանում են շիրմաթմբերից, նայում աշխարհին ու մարդկանց, գնում են պատմության հեռավոր խորքերն ու ապագան։ Գնում, փնտրում, գտնում են իրենց հարազատին, եւ անմեկնելի մի զրույց է կայանում նրանց միջեւ… Նրանցից մեկն էլ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ՀՀ «Արիության» մեդալների ասպետ Գագիկ Գրիգորի Գրիգորյանն է, ում անունը արդեն դարձել է պատմություն, իսկ կյանքը՝ գեղեցիկ ու անկեղծ մի ասք, ինչպես իր ապրած կյանքն է։

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ

20 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 4-ին ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե (Պաշտկոմ)։ Պաշտկոմին թույլատրվել էր ունենալ 45 աշխատող (առանց սպասարկման անձնակազմի), առաջարկվել էր կառուցվածք՝ ղեկավարություն, գլխավոր շտաբ, էկոնոմիկայի եւ տեխնիկայի վարչություն, կադրերի բաժին։ Ներքին հրամանով գլխավոր շտաբում ստեղծվել էր օպերատիվ վարչություն՝ 2-րդ կամ հետախուզական բաժին, մարտական եւ արտազորային պատրաստության բաժիններ, իսկ էկոնոմիկայի եւ տեխնիկայի վարչությունում՝ էկոնոմիկայի, տեխնիկայի եւ սպառազինության բաժիններ եւ ֆինանսական բաժանմունք։

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ

1988թ. փետրվարին բռնկվեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարը: Լցվել էր համբերության բաժակը, այլեւս անհնար էր դիմանալ բացահայտ անարդարությանը եւ հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառվող վայրագություններին:
Ժողովուրդը ոտքի կանգնեց` պաշտպանելու իր իրավունքները, իր ինքնությունը, ազատվելու 70-ամյա ադրբեջանական գերությունից, միավորվելու մայր ժողովրդի հետ, փրկվելու բնաջնջման վերահաս վտանգից, որ տարիներ շարունակ կախված էր նրա գլխին, վտանգ, որ սպառնում էր ոչ միայն արցախահայությանը, այլեւ ողջ հայ ժողովրդին: