Թերթ
Շատերը չգիտեն կամ էլ չեն հիշում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, խոսքերը. «…ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հով.8։34)։ Քանի դեռ մարդը մեղք չի գործել, ազատ է, եւ մեղքն իշխանություն չունի նրա վրա, իսկ այն գործելուց հետո դառնում է նրա գերին։ Ոմանք ասում են. «Մեկ անգամ մեղք գործեմ եւ այլեւս չեմ գործի, դա մեծ աղետ չէ»։ Սակայն մեկ անգամ մեղանչելով՝ նա արդեն ընկնում է Գայթակղիչի ցանցը։ Եվ մեղքը սկսում է ուժգնորեն ներքաշել իրեն, այնուհետեւ մարդն արդեն չի զգում, թե ինչպես է հայտնվել մեղքի դաժան գերության մեջ։
1916թ. մարտից Օդեսայում սկսեց լույս տեսնել «Արմյանե ի վոյնա» ռուսերեն ամսագիրը, որի նպատակն էր հայ եւ ռուս ընթերցողներին տեղյակ պահել Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության, ընդհանրապես՝ այդ ընթացքում սրված Հայկական հարցի լուծման իրական վիճակի մասին։ Ամսագրին աշխատակցելու հրավեր են ստացել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Մ. Գորկին, Ի. Բունինը, Վ. Բրյուսովը, Ն. Մառը, Մ. Շահինյանը, Յու. Վեսելովսկին, Ալ. Շիրվանզադեն եւ շատ ուրիշներ։
Ցավոք, այսօր դժվար է ամբողջական պատկերացում կազմել ամսագրի գործունեության մասին լրակազմ հավաքածուի բացակայության պատճառով։
Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ կամավորների ընտանիքներին, վիրավորներին, որբերին ու գաղթականներին օգնություն ցույց տալու նպատակով 1914թ. վերջերին ստեղծվեց Մոսկվայի հայկական կոմիտեն (հիմնադիր անդամներ՝ Ս. Մամիկոնյան, Կ. Կուսիկյան, Ա. Ծատուրյան, Ա. Ջիվելեգով), որը շուտով դարձավ ամուր ազգային-հասարակական կազմակերպություն՝ իր շուրջը հավաքելով Մոսկվայի հայ համայնքի բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Կոմիտեն կազմակերպում եւ Կովկասյան ռազմաճակատ էր ուղարկում բժշկական խմբեր, դեղորայք, որբերի համար բացում մանկատներ, ապաստան տալիս գաղթականներին։
Եղեռնից փրկված հայության մի հսկայական զանգված ապաստանեց աշխարհի տարբեր երկրներում, եւ դա ավելի ակտիվացրեց այնտեղ գործող հայկական կազմակերպությունների գործունեությունը, ստեղծվեցին նորերը։ Գերխնդիրն էր նյութապես եւ բարոյապես նեցուկ կանգնել թշվառության մեջ հայտնված հայերին՝ հայրենիքում լինեին, թե նրա սահմաններից դուրս։
Ստորեւ՝ Բոստոնում լույս տեսած «Պահակ» թերթի 1916թ. համարներից ներկայացնում ենք լուրեր, որոնք որոշակի պատկերացում են տալիս այդ շրջանում հայկական կյանքի մի քանի կողմերի մասին։
Ամեն օր չէ, որ Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարի տեղակալ են աշխատանքից ազատում: Ուստի ապրիլի 11-ը, երբ Իլհամ Ալիեւի հրամանագրով ազգային անվտանգության փոխնախարար գեներալ-մայոր Ալի Նաղիեւը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, մտորումների առիթ է տալիս: Հետաքրքիրը պաշտոնից ազատելու պատճառն է, որից, թերեւս, կարելի է պատկերացում կազմել պետության եւ իշխանության առաջ ծառացած լուրջ խնդիրների մասին: Ուստի փորձենք կռահել Ադրբեջանի նախագահի որոշման շարժառիթը:
Ամերիկայի հայկական համագումարը ապրիլի 19-ին կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Հոգեւոր կատարումներով հանդես եկավ «Սպեղանի» երգչախումբը: Հնչեցին շարականներ, Կոմիտասի հիանալի խմբերգերը, որոնք ունկնդիրների վրա հուզական մեծ ազդեցություն էին գործել: Երգերի մելանուշ ընթացքը հոգեւոր ներդաշնակության եւ հանգստության զգացողություն էր սփռել դահլիճում: Երգչախմբային երաժշտությունը կարծես հանդուրժողականության կոչ լիներ՝ ուղղված ոճրագործներին, եւ միաժամանակ՝ իբրեւ վերքերի բալասան` եղեռն վերապրածների սերունդների համար:
Օսմանյան Թուրքիայի թուլանալուն զուգընթաց, հպատակ ժողովուրդներն սկսեցին ինքնավարության հույսեր փայփայել։ Հայկական տարրը, որ դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ էր, բնականաբար, պիտի հետեւեր մյուս թուրքահպատակ ժողովուրդների օրինակին։ Մանավանդ՝ անկախացած ժողովուրդները՝ հույները, բուլղարները եւ մյուսները հաջողության հասան երրորդ ուժի օգնությամբ, եւ հայերը նույնպես աջակցություն ստանալու ակնկալիք ունեին։ Սակայն հանգամանքներն ի նպաստ հայերի չէին եւ շատ ավելի զորեղ դուրս եկան։ Ամենամեծ խնդիրը պետականության բացակայությունն էր, ինչը խոչընդոտում էր համընդհանուր, ծրագրավորված պայքար եւ դիմակայություն կազմակերպելու հնարավորությունը։