Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Մարտունու շրջան: 1993թ.: Ադրբեջանական ինքնաթիռի բեկորներ:

1992թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնանում է ՀՕՊ վարչությունից եւ դառնում առանձին կառույց: Ստեղծվում են առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ:
Պատերազմի ժամանակ հայկական փոքր ռազմական ավիացիայի միջոցով, սպառազինության կիրառմամբ, լեռնային տեղանքում կատարվել են մի քանի տասնյակ մարտական թռիչքներ: Հիմնականում գործել են «Մի-24» մարտական ուղղաթիռների օղակներ եւ զույգեր: Որպես կանոն, նրանց հետ թռել են նաեւ «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռները: Վերջիններս եւս հարվածներ են հասցրել հակառակորդի կրակակետերին եւ մարտական դիրքերին:

ՄԻՆՉԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը գրում է, որ արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը կարող է հասնել Ադրբեջան, որտեղ իրավիճակը շատ դեպքերում նույնիսկ ավելի վատ է, քան նշված երկրներում: Խոսքը բռնատիրության դաժան դրսեւորումների, կոռուպցիայի ահռելի չափերի, սոցիալական խնդիրների սրության մասին է: Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը Ադրբեջանը նույնպես ներառել է այն երկրների ցանկում, որտեղ հեղափոխություն է սպասվում:
Այս կանխատեսումներն ունեն գիտական հիմք: «Foreign Policy» հանդեսի մասնագետները մանրակրկիտ եւ բազմակողմանի հետազոտության արդյունքում աշխարհի 177 երկրներն ամեն տարի դասակարգում են ըստ կայունության եւ կազմաքանդվելու հավանականության:

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Հայրենասիրությունը նույնպես բարոյական պարտք է։ Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի ու չասի, որ հայրենիքը սիրելու առաքինությունը ամենակարեւորն է։ Սակայն բարոյական պարտք է առաջին հերթին հայրենիքը գործով սիրելու պատրաստակամությունը։ Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մի առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, եւ ինչպե՞ս պետք է դրսեւորվի մարդու հայրենասիրությունը։ Իմ կարծիքով՝ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու, հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պատրաստակամությունն է։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

2010թ. ազգային բանակում լավագույն քիմիական զորամասի պատվո դրոշին արժանացավ փոխգնդապետ Մհեր Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Իրադարձությունը ոգեւորել է ինչպես հրամանատարին, այնպես էլ մյուս սպաներին, ենթասպաներին ու զինվորներին, որոնք այժմ սովորում, նոր ուսումնական տարվա կարեւոր քննություններին նախապատրաստվում են կրկնապատկված եռանդով։ Մինչ ուսումնական կետերում ու լսարանում պարապմունքներ էին ընթանում, հրամանատարը համառոտ ներկայացրեց անցած տարվա կարեւոր իրադարձությունները եւ հաջողության նախադրյալները.

ՈՐԴԻԱԿԱՆ ՊԱՐՏՔ…

Երբ 1952թ. հայրս՝ Երվանդ Կիրակոսյանը պատերազմի վերքերից մահացավ, ես՝ 10-12 տարեկան տղա, որոշեցի, որ պիտի մեծանամ բժիշկ դառնամ, որպեսզի գոնե հորս ընկերներին բուժեմ, փրկեմ։ Իսկ հորս ընկերները նրա պատերազմական ընկերներն էին՝ Արտավազդ դային՝ Իջեւանից, Հաբիբ դային՝ Կրասնոսելսկից, Սերգո դային՝ Ղարաբաղի Ջանիաթաղ գյուղից։ Նրանք չորս ընկերով՝ երեք հայ, մեկ ադրբեջանցի, կռվել էին առաջին ուկրաինական ռազմաճակատում, հասել էին Չեխոսլովակիա, գնացել մինչեւ Բեռլին։ Հենց այնտեղ էլ ռազմի դաշտում չորսով երդվել էին, որ եթե ողջ մնան, ապա երբեք միմյանց չեն մոռանա եւ պատերազմական ընկերությունը կշարունակեն նաեւ խաղաղ ժամանակ։

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ

Էլմիրա Հեքեքյան, Տիգրան Հեքեքյան, Աննա Հեքեքյան. այս անունները քաջ հայտնի են հայ արվեստասեր հասարակությանը, եւ անուրանալի է նրանց ավանդը հայոց մշակույթի զարգացման գործում: Հեքեքյանները, ինչպես վայել է ճշմարիտ մտավորականին, սրտացավ են ազգային բանակի հանդեպ, եւ նրանց մշակութային ծրագրերում բանակն ունի իր մշտական եւ կարեւոր տեղը: Մեկ անգամ չէ, որ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայ փոքրիկ երգիչները» այցելել են ազգային բանակի ամենահեռավոր զորամասերը, երգել են սահման պահող սպայի ու զինվորի համար, ոգեւորել են նրանց իրենց խրոխտ, հայրենաշունչ երգերով:

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

Ազգային բանակի կազմավորման տասնիններորդ տարեդարձի առթիվ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մխիթարյանը պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով, մինչ այդ պարգեւատրվել էր «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Փոխգնդապետ Հ. Մխիթարյանի կարծիքով՝ իրենց զորամասում շատերն են արժանի նման բարձր պարգեւի, որովհետեւ 2010թ. զորամասը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը հրետանային զորամասերի մեջ եւ պարգեւատրվեց Պատվո դրոշով։