Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Արաբ խալիֆ Օմար Առաջինը 641թ. հրամայում է այրել Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանի բոլոր ձեռագրերը` հիմնավորելով այսպես.
-Եթե հույների գրվածքներում ասվում է նույնը, ինչ Ղուրանում, ապա դրանք ավելորդ են, իսկ եթե այլ բան` վնասակար:

Ամերիկացի սենատոր, նախագահի հատուկ խորհրդական Ֆիլիպ Օ’Դոնելը 1963թ. նոյեմբերի 22-ին` Ջոն Քենեդիի զոհվելուց հետո, դիմում է փոխնախագահ Լինդոն Ջոնսոնին.
-Պարո՛ն նախագահ, նախագահը մեռավ:

ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է

* Ադրբեջանը պետք է պատժվի Մանվել Սարիբեկյանին սպանելու համար: * Ճապոնական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ՊՆ-ին: * Ադրբեջանցի վետերանները ապաստան են խնդրում Հայաստանից: Ադրբեջանի հերթական ոճիրը Թեպետ հայ հասարակությունը քաջածանոթ է ադրբեջանցիների գազանություններին, այդուհանդերձ հոկտեմբերի 5-ին ճամբարակցի 20-ամյա պատանու` Մանվել Սարիբեկյանի մահը ադրբեջանական բանտում ցնցեց նրան: Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Մանվելն ինքնասպան է […]

ԱՂԱՆԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Թեեւ ընդունված է պայմանականորեն «Եհովայի վկաներին» աղանդ կոչել, սակայն իրականում այն հերետիկոսություն է։ Աղանդը Եկեղեցու վարդապետության սկզբունքներից շեղված մի շարժում է, իսկ հերետիկոսությունը՝ այդ մոլորության մեջ հարատեւումն է, որով որեւէ կրոնական խմբակ ամբողջովին հակառակվում է նաեւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու փրկագործ դավանական ճշմարտություններին:
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը 5-րդ դարում Եկեղեցու դեմ ծառացած արիոսական հերետիկոսության վերածնունդն է (արիոսականները ուրանում էին Հիսուս Քրիստոսի Աստվածությունը)։

-Ընդմիջման ժամ էր։ Ծառերի հովին նստել էինք հացի։ Մոտեցավ տղաս՝ Գեւորգը։ Մինչ այդ էլ անտրամադիր էի, մտքով նրա հետ։ Երեկոյան նորից էի փորձել համոզել, որ էլ չգնա, որ մնա եւ տեր կանգնի իր փոքրիկ երեխաներին, բայց ամեն ինչ ապարդյուն՝ «պիտի գնամ ու վերջ։ Որ ամեն մեկն այդպես մտածի ու չգնա, ո՞նց կլինի»։ Այս պատճառաբանություններով էլ կիսատ էր մնացել մեր զրույցը։ Հացի պատառը կանգնել էր կոկորդումս։ Տղաս դանդաղ, մտածկոտ մոտեցավ. «Մամ ջան, գնում եմ, տղաներիս հետ նկարվել եմ, նկարը խնդրում եմ վերցնեք»։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ եւ Սուսաննա Սահակյանները երջանիկ են։ Երջանկությունը նրանց հետ էր ի սկզբանե, երբ Տիրոջ կամքով նրանք ամուսնացան, տունուտեղ դրեցին։ Տառապանքի հետ ճերմակեցին։ Գագիկ Սահակյանը Մարտակերտում էր, երբ Վեդիում որդու կարոտով աչքերը փակեց սիրելի հայրը։ Հաղթանակով վերադառնալով՝ նա այցելեց հոր շիրմին. «Հայրի՛կ, գիտեմ, դու ինձ ներել ես, ներել ես, որովհետեւ գիտեիր, որ որդիդ այնտեղ պետք է լինի»։
Երեխաները՝ Խաչիկը, Անուշն ու Արփինեն, այն օրերին սիրառատ ու կարոտալի նամակներ էին գրում հորը՝ «Հայրի՛կ, մենք քեզ շատ-շատ ենք սիրում, հայրի՛կ, ե՞րբ ես գալու»։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանից ռազմաճակատ է մեկնել 7180 հոգի, որոնցից զոհվել եւ անհետ կորել են 3207-ը:
Չնայած իրենց ծայրահեղ նեղ վիճակին, շրջանի բնակչությունը մեծապես օգնել է ռազմաճակատին: Մանկավարժներն իրենց աշխատավարձի 40-45 տոկոսն ամեն ամիս փոխանցել են պաշտպանության ֆոնդին: Գեղհովիտցի Հարություն Մարտիրոսյանն իր միջոցներով գնել եւ բանակին է նվիրել մեկ տանկ: Տանկային շարասյան կառուցման համար 20 հազար ռուբլի է տվել սառնաղբյուրցի Անդրանիկ Մանուկյանը: