Թերթ
Սյունյաց լեռնաշխարհում` Զանգեզուրում, կա մի լայնարձակ տարածություն` ծածկված խիտ անտառներով. Կովսականն է: Այս տարածքը այժմ կիսված է, և զգալի մասն այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է: Կովսականի այն մասում, որն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կան մի քանի խոշոր գյուղեր` Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Հանդ: Այս բոլոր գյուղերը Արցախյան ազատամարտի ընթացքում անմիջականորեն ներգրավվել են մարտական գործողություններին:
Դեկտեմբերի 15-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում կայացավ նույն ֆակուլտետի 1992թ. շրջանավարտ, ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ, «Ազատամարտ» թերթի հատուկ թղթակից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ազատագրման մարտում 1993թ., հունվարին զոհված Նորայր Մարությանի անվան` «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» մրցանակաբաշխության արարողությունը:
Ես ու Ռուդիկը համադասարանցիներ ենք։ Առաջին դասարանից միեւնույն նստարանին ենք նստել ու շատ մտերիմ ենք եղել։ Ռուդիկն ինձ եղբոր պես էր վերաբերվում, շատ հոգատար էր, ուշադիր, նրբանկատ։ Նա ինքնատիպ տղա էր։ Առաջին հայացքից կարող էր թվալ անմիջական, շփվող, կենսուրախ, բայց իրականում շատ նրբազգաց էր, խոցելի, ներամփոփ։ Նրա ապրումները, զգացմունքները հոգու խորքում էին։ Ռուդիկը նուրբ ու գեղեցիկ ներաշխարհ ուներ (իր արտաքինի պես)։ Նրա դպրոցական տետրերի բոլոր անկյուններում ինչ-որ պատկերներ էին նկարված։ Քանդակագործություն էր սովորում։ Ավելի բարձր դասարաններում սկսեց սպորտով զբաղվել, բոքս էր պարապում։ Բոքս եւ քանդակագործություն՝ այս երկու նախասիրությունները շատ բնութագրական էին Ռուդիկի համար, բնորոշում էին նրա հոգու ուժն ու գեղեցկությունը։
2009թ. արդյունքներով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալը ազգային բանակում ճանաչվեց լավագույնը եւ նվաճեց փոխանցիկ դրոշը, ինչը լուրջ ձեռքբերում էր կայազորային հոսպիտալի համար։ Վարդենիսցի բուժաշխատողների հաջողությունը ունեցած հնարավորությունների արդյունավետ օգտագործման եւ պարտականությունների բարեխիղճ կատարման արդյունք է։ Անտարակույս, հաջողության գործում չափազանց մեծ է հոսպիտալի պետ փոխգնդապետ Պետրոս Մանուկյանի վաստակը, եւ նրա հետ ծանոթությունից էլ ծավալվեց զրույցը հոսպիտալի անցած մարտական ուղու եւ խաղաղ ժամանակաշրջանում առաջադրանքների կատարման շուրջ։
Հարգելի խմբագրություն
Ձեր թերթի միջոցով առիթ եղել է շնորհակալությունս ու գոհունակությունս հայտնել հայոց բանակի N զորամասի բոլոր սպաներին, հրամանատարներին, զինծառայողներին, որտեղ ծառայում է իմ թոռնիկը՝ Գոռ Պողոսյանը։ Այն, ինչին ես եմ ականատես եղել՝ այցելելով թոռնիկիս, վեր էր ամեն տեսակի պատկերացումներից ու լսածներից։ Ճիշտ է ասված՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով, 2009 թվականին 3230 ամերիկացի զինծառայող ենթարկվել կամ ուրիշին ենթարկել է սեռական բռնության, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ըստ այլ տվյալների` բանակում սեռական բռնությունների 80%-ի մասին հասարակությանը չի տեղեկացվում: