Թերթ
Մկրտություն բառը նշանակում է լվացում, մաքրություն։ Իսկ կրոնական իմաստով նշանակում է այն արարողությունը, որ կատարվում է ջրով՝ սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը, ըստ աստվածաբանների, կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք։ Մկրտությունը կոչվում է նաեւ վերստին ծնունդ, որովհետեւ մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքից եւ նորից ծնվում Ավազանից /Հովհ. Գ/: Այս նոր եւ հոգեւոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի Եկեղեցու անդամ։
Տարիներ են անցել։ Տասնութ երկա՜ր ու ձիգ տարիներ, բայց Ժենյա մայրիկը դեռ սպասում է։ Սպասում է՝ աչքը որդու ճամփին, ականջը՝ հարազատ ձայնին… Բայց որդին՝ Արսենը, չկա՜ ու չկա՜…
-Ախր, Արսենս ուրիշ էր, է՜։
Ասում է ու ծանր հառաչում, թաշկինակը սեղմելով անհույս սպասումով լի աչքերին, որոնք վաղուց ցամաքել են…
Խաչիկ Դաշտենցը (Խաչիկ Տոնոյի Տոնոյան) ծնվել է Տարոն աշխարհի Խութ-Բուռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում։ Եղավ ու մնաց գրականության մշակ, առաքինի մտավորական, բանաստեղծ, արձակագիր, վիպասան, թարգմանիչ, ազգագրագետ, բանահավաք, ասացող, ֆիդայի-ռանչպար, շինական, պատմիչ, ուսուցիչ։ Ամեն մի սերունդ հայոց պատմության իր դասը պիտի քաղի Մեծ հայրենասերի թողած ժառանգությունից, նրա վիպական ասքերից։
Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, հասարակական տրամադրությունների ալիքի վրա ստեղծվեցին տասնյոթ փրկարարական կազմակերպություններ, որոնցից, սակայն, կյանք ունեցան երեքը՝ «Սպիտակը» (Երեւան), «Արցախը» (Ստեփանակերտ) եւ «Լոռին» (Ստեփանավան, ղեկավար՝ Արմեն Առաքելյան): Նրանցից առաջին երկուսին, բացի բնական ու տեխնածին աղետների հետեւանքների վերացմանը մասնակցելուց, վիճակված էր Արցախում քայլել պատերազմի արյունոտ ճամփաներով ու համագործակցելով զինվորական բժիշկների հետ՝ փրկել շատ ու շատ կյանքեր՝ միաժամանակ հավատարիմ մնալով միջազգային «Կարմիր խաչի» բոլոր օրենքներին ու հիմնարար սկզբունքներին:
Տարերային աղետներից տուժածներին առաջինը օգնության են հասնում զինվորականները։ Բացառություն չէր նաեւ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը, որի հետեւանքների վերացմանը մասնակցած զինվորականների վիթխարի գործունեությունից ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի դրվագ։
…Աղետից հետո առաջին հրամանը, որը տվեց սահմանապահ զորամասի հրամանատար փոխգնդապետ Վ. Ֆեոդորովը, չի նշված ոչ մի կանոնադրության մեջ՝ «Անմիջապես փրկեք երեխաներին»։ 1-2 րոպե անց սահմանապահները մանկապարտեզի շենքում էին, որը գտնվում էր զորանոցի հարեւանությամբ։ Վայրկյանների ընթացքում սահմանապահ մարտիկները, նախքան տանիքի փլվելը, դուրս են հանում բոլոր՝ 250 երեխաներին էլ եւ փրկում վերահաս աղետից։
Արդեն տասներեք տարի է, ինչ իմ ընտանիքը բնակվում է Քաշաթաղում։ Երբ իմացա, որ Քաշաթաղի գյուղերին ուսուցիչներ են պետք, առանց երկար-բարակ մտածելու որոշում կայացրի։ Շատերը զարմանում էին, թե ինչպես եմ թողնում մայրաքաղաքային կենցաղն ու գնում բնակվելու նորակառույց գյուղում, որտեղ տարրական հարմարություններ չկան։ Շատերը պնդում էին, որ ես երբեք գյուղում չեմ ապրել, չեմ պատկերացնում, թե ինչ դժվարություններ են ինձ սպասում, ու որոշ ժամանակ հետո ստիպված վերադառնալու եմ Երեւան… Ես հիմա կարող եմ ասել, որ գիտակցաբար ինձ զրկել եմ մայրաքաղաքում ապրելու հարմարավետությունից ու գնացել եմ գյուղ, որ կրթեմ աշակերտներին, որ դպրոցը գործի, ու մարդիկ չլքեն իրենց ծննդավայրը, որ սահմանամերձ շենը ապրի, որ մի ընտանիք էլ ավելանա… Ես կարող եմ իմ արածը որպես սխրանք ներկայացնել, բայց… այդ դեպքում անկեղծ չեմ լինի։
Մեր տանը մի հին, դեղնած, Հայրենական մեծ պատերազմից առաջ էլ արված լուսանկար կա։ Մայրս ամեն անգամ ձեռքով շոյում է լուսանկարում պատկերված երեք տղամարդկանց դեմքերն ու հանդարտ լաց է լինում։ Լուսանկարում երեւացող մարդկանցից մեկը մայրական պապս է, մյուս երկուսը՝ նրա երկու եղբայրները։ Ճակատագրի չար կամքով եղբայրներից միայն մեկը, ամենափոքրը՝ պապս է պատերազմից ողջ տուն վերադարձել, մյուս երկուսը զոհվել են։