Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼԻ ՊԵՏԸ

Զինվորական ծառայությունը մայոր Հենզել Սերոբյանի կենսակերպն է, ապրելու եւ գործելու գերագույն նպատակը՝ այն աստիճան ներծծված արյան մեջ, որ զրույցի ընթացքում ինչ-որ բան սխալ ասելիս ինքնաբերաբար օգտագործում է սպային հատուկ «отставить»-ը: Երիտասարդ տարիներից համազգեստ կրելով` անմնացորդ նվիրվել է իր գործին, բարեխղճորեն կատարել սպայի պարտականությունները, ինչն արտացոլված է նրա ծառայողական բնութագրում` «մայոր Սերոբյանն իրեն դրսեւորել է միայն դրական կողմերով, նախաձեռնող է, բարդ իրադրությունում կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել, հրամանատարական պատրաստության ծրագիրը գերազանց է յուրացնում, մշտապես աշխատում է մասնագիտական վարպետության կատարելագործման ուղղությամբ:

ԴԻՎԻԶԻՈՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Փոխգնդապետ Հարություն Պետրոսյանը 1992թ. կարմիր դիպլոմով ավարտելով պետական ճարտարագիտական համալսարանը (նախկին պոլիտեխնիկ ինստիտուտը)՝ զորակոչվել է բանակ եւ նշանակվել դասակի հրամանատար։ 1999թ. նա զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար է։ Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ Դիվիզիոնի ստորաբաժանումները, սպաներն ու զինվորները մի քանի անգամ մասնակցել են ԱՊՀ երկրների համատեղ զորավարժություններին ու աչքի ընկել բարձր մարտական պատրաստականությամբ։ Դիվիզիոնն այսօր էլ  լավագույնն է ոչ միայն զորամասում, այլ նաեւ զորատեսակի համանման դիվիզիոնների շարքում։

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԿԱՆՉ

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Ու նորից զորակոչ է հայրենյաց հողում… փառքդ շատ, Տեր, ուրեմն կանգուն է Հայոց բանակը, ուրեմն կապրի հայոց աշխարհը…
Արդեն քանի տարի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նոյեմբերի վերջին կիրակի օրը մեկնում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ, որ շրջակա գյուղերի զինակոչիկ հայորդիներին հայոց բանակ ճանապարհի եւ տոն դարձնի այն հնագույն սովորույթը, որը կոչել ենք «Վարդանանց կանչ»:

«Հայ Զինվոր» թերթի խմբագրություն Հայաստան, 0001, Երեւան, Բագրևանդի փ., 5 Հեռ.` +374 (0) 10 522146 էլ. փոստ` hayzinvor@mil.am Գլխավոր խմբագրի ՊԺԿ մ-ր Սամվել Հարությունյան