Թերթ
Երբ ապրիլի 3-ին համացանցում տեսա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դիմաց արված հրաշք զույգի՝ զինվորի և իր հարսնացուի լուսանկարը, անմեկնելի ուրախությամբ համակվեցի. ի՜նչ լուսավոր մարդիկ են այս մտահղացումն ունեցել, գաղափարական ի՜նչ մեծ ուժ, խաղաղություն ու սեր կա այս ամենի մեջ:
Արցախյան վերջին պատերազմի շատ նվիրյալներ, տուն վերադառնալով, սկսեցին իրագործել մի կարևոր ձեռնարկ՝ ստեղծել ռազմամարզական հասարակական կազմակերպություններ, ճամբարներ՝ մարզելու Հայոց բանակի ապագա զինվորներին։
Կա մի ժողովուրդ՝ փարված իր լեռներին, եւ հին է այդ ժողովուրդն այնքան, որ նրա Թորգոմատան մասին Աստվածաշունչն է խոսում։ Եվ Աստվածաշունչն է սրբացնում նրա Արարատ լեռը, ուր նահապետ Նոյն ու իր զավակներն իրենց փրկությունը գտան Մեծ ջրհեղեղից, եւ մարդկային ցեղը շարունակեց ապրել։
Կիոկուշին կարատեի մարզաձևում աշխարհի քառակի չեմպիոն (2015, 2017, 2019, 2021 թթ.), Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե բազմակի մեդալակիր, Եվրոպայի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրասիայի գավաթի խաղարկության չեմպիոն Արթուր Առուշանյանը իր հող ու ջրի արժանի զավակն է:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հրաչ Հովհաննիսյանը հրետանավոր է, մարտական հաշվարկի հրամանատար:
Կյանքի և մահվան սահմանաբերանին թե ինչի ականատես եղան 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցները, ինչ հոգեցունց ապրումների միջով անցան, անհնար է բառերով նկարագրելը: