Թերթ
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջից շատ շրջանավարտներ ու սաներ մասնակից եղան պատերազմին, նրանցից 26-ը զոհվեցին…
Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 23-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ Արտակը տան առաջնեկն էր: Ծնողները՝ Ավետիսն ու Սրբուհին, ջանք և եռանդ չէին խնայում իրենց առաջնեկին ջերմությամբ և սիրով պարուրելու համար։ Արտակը հինգ տարեկան էր, երբ ընտանիքը փոխեց բնակության վայրը և հաստատվեց Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում, որտեղ էլ Արտակը հասակ առավ, դպրոց հաճախեց:
Հովակիմյանների տոհմում էլի հերոսներ կան՝ Մեծ Հայրենականում, Արցախի անկախության համար կռիվներում մարտնչած: «Մա՛ ջան, ես երրորդ սերնդի երրորդ հերոսն եմ լինելու մեր ազգի մեջ: Գնալու եմ Մատաղիս, գնալու եմ «Եղնիկներ»»,- մինչև զորակոչվելն ասել էր Վահագնը:
Փոխգնդապետ Գարեգին Մուրադյանի մասին զորամասում թե՛ սպաները, թե՛ զինվորները առանձնակի ակնածանքով եւ ջերմությամբ են խոսում. «Մեր լավագույն զինվորականներից է՝ կիրթ, խստապահանջ, բայց եւ՝ սրտացավ, ամեն հարցով զինվորների կողքին, զինվորի հոգսով ապրող»:
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ճակատում էին ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ ու կամավորականներ։ Այդ օրերի ընթացքում շրջանից զոհվեցին ավելի քան 70 հոգի, կան նաև անհայտ կորածներ, վիրավորվեցին մոտ հարյուրը։ Զոհվածների թվում է նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գարեգին Արտուշի Երանոսյանը՝ ծնված 1982 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։
Շաբաթ օրը մարտի դաշտում զոհվեց Լեռնային Ղարաբաղում ռազմաճակատի` ամերիկյան ծագումով հայ հրամանատարը. 36-ամյա Մոնթե Մելքոնյանը իր ջիպով դիրքեր գնալիս հայտնվել է ադրբեջանական ՀՄՄ-ի կրակի տակ։