Թերթ
Երկրի եւ ժողովրդի համար դժվարին ժամանակներում մտավորականի խոսքն առավել կշիռ եւ հնչեղություն է ստանում, ոտքի հանում, ոգեշնչում մարդկանց։ Այդպիսին եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ասմունքի հռչակավոր վարպետ Սուրեն Քոչարյանի խոսքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
Կարելի է ենթադրել, որ մարդկության պատմությանը հայտնի են բազմաթիվ «ճակատագրական» երկվորյակներ, որոնք ենթարկվում են մեզ անծանոթ ուժերին եւ օրենքներին:
Գնդապետ Գագիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասը հերոսության, հայրենասիրության ու արիության ասքեր գրեց 44-օրյա պատերազմում:
Սեպտեմբերի 14-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Կապի զորքերի օր։ Ստորաբաժանումների անխափան ղեկավարումն ապահովող անձնակազմը մասնագիտական տոնը նշում է տեսական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը միտված վարժանքներով։
Եվս մի ոլորան, ու նորից բարձունքին ենք` հանրապետության հյուսիսարևելյան դարպասները հսկող հենակետերից մեկում։ Ազատ հերթափոխի անձնակազմն անմիջապես գործի է անցնում։ Գետնատնակի ներսն ու դուրսը լցվում է սուրճի անուշաբուրությամբ։ Իսկ առաջնագծում սովորական սուրճն էլ յուրահատուկ է բուրում, մինչ կհասցնես գուշակել, թե այդ ինչ առեղծված է, սրճեփից բարձրացող գոլորշին այրելու աստիճան տաքանում է, բույրը՝ խտանում, հետո բույրն ու գոլորշին բաժին-բաժին լցվում են բաժակները, ու տղաները տեղավորվում են սեղանի շուրջ։
-Ոտքներս բարի լինի ձեր օջախում,- ասում է Գեղամը, իմ կողմից է ասում, քանի որ ինքը հազար անգամ եղել է այդ տանը. տանտիրոջ՝ Սասուն պապի թոռնուհու ամուսինն է։
-Օջա՜խ…,- ձգում է Սասուն պապը, աչքերում դառը ժպիտ կա, տխրություն, հառաչելով օրորում է գլուխը,- շենքի տասներորդ հարկում օջա՞խ կլինի, օջախդ պիտի հողիդ կպած լինի, հողիդ վրա, որ քեզ հաստատ զգաս, ուժեղ զգաս։