Թերթ
-Քառօրյա պատերազմից հետո ավելի հստակ հասկացա, որ ինձ տեսնում եմ բանակի շարքերում և վերջնականապես ընտրեցի զինվորականի դժվարին, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ուղին,- ասում է հրետանային ստորաբաժանման մարտկոցի ավագ սպա Գևորգ Նիկողոսյանը:
Արցախի անկախության օրը Քաշաթաղի շրջանի 54 համայնքներում միշտ էլ մեծ շուքով են նշել՝ տոնական համերգներ, հրավառություն: Առավել շուքով էր տոնը շրջկենտրոն Բերձորում. շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի էր ունենում այցելություն Բերձորի Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների հուշահամալիր:
Լրագրողի պատմածները Սկիզբը՝ նախորդ համարներում «Այնտեղ կթաղվեմ եւ ես» Մոմիկի բոցն առկայծում է թիթեղյա տուփում, հետո հանկարծ ցնցումից թրթռում, եւ նկուղը թաղվում է խավարի մեջ: Պատից ծեփ է թափվում: Վառոդի նոսր մշուշն իջնում է գետնին: Մարդիկ կուչ են գալիս, լարված ականջ դնում: Դրսից` գետնի մակերեւույթից, լսվում է հերթական համազարկի դղրդյունը: Բոլորը […]
-Երբ պատերազմն սկսվեց, ավագ որդիս՝ Անդրանիկս, որպես դասակի հրամանատար, ամենաթեժ ճակատում էր, երկու օր անց կրտսեր որդիս՝ Արսենս, մեկնեց Արցախ: Ես մնացի մենակ (ամուսինս վաղուց է վախճանվել): Երկու երեխա ունեի՝ երկուսն էլ պատերազմի բոցերում էին 42 օր: 42 օր ես անցա ամենաիսկական դժոխքի միջով: …Հրադադարից երկու օր առաջ երկուսն էլ վիրավորվեցին ու տեղափոխվեցին հոսպիտալ: Արսենիս վնասվածքը մահացու չէր: Անդրանիկս…
Վարդան Կոնջորյանի նկարի տակ հրամանատարը գրել է՝ իմ քաջ զինվոր: Այսքանը: Ոչինչ չի պատմել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորի քաջագործություններից, մեծարանքի խոսքեր չի ասել, պարզապես գրել է՝ իմ քաջ զինվոր՝ այս երեք բառի մեջ դնելով իր ամբողջ հպարտությունը, ցավը, ափսոսանքը: