Թերթ
Հրաչ Հարությունյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո անցնում է պարտադիր ժամկետային ծառայություն Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ որոշ ժամանակ անց, իր իսկ ցանկությամբ, տեղափոխվում առաջնագիծ՝ Մատաղիս:
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»: Նժդեհյան տողերը կենդանի պահած մեր հերոսներից է Միքայել Հակոբյանը։
Գանձակցի Արամ Ասատրյանը օրերս է զորացրվել: Հենց զորացրվելու օրն էլ պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով եւ շնորհակալագրով։
Ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, հարազատ-բարեկամ հավաքվել էին դիմավորելու պատերազմի բովով անցած իրենց զինվորին, ծնողներին աչքալուսանք տալու։ Արամի տատն արցունքն աչքերին փարվել էր թոռանն ու մրմնջում էր. «Շնորհակալ եմ, Տե՛ր, հերոսս տուն եկավ»…
Հայրենիքը մենք չենք ընտրում, Հայրենիքը տրվում է ի վերուստ՝ մեզ դարձնելով դրա մի մասնիկը, մեր հոգին ձուլելով հայրենի հողի, բնության, ձայների, գույների, բույրերի ներդաշնակությունից: Պաշտպանել Հայրենիքը նշանակում է պաշտպանել սեփական տեսակը, դարավոր կենսագրությունը, մշակույթը, կենսատարածքը:
Պատերազմի 44 օրերի ամենաօրհասական պահերին թալիսման-աստվածաշունչն է օգնել ու փրկության հույս ներշնչել ավագ լեյտենանտ Քրիստինե Մկրտչյանին: Արդեն հինգ տարի զինված ուժերում ծառայող աղջիկը չէր էլ պատկերացնում, որ ոչ միայն ինտեգրվելու է բանակային կյանքին, այլև կռիվների է մասնակցելու: Պատերազմի առաջին օրերին Արցախը պաշտպանելու հրաման է ստանում նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայող հրետանավորը և անմիջապես շտապում առաջնագիծ:
Գրականագետ, բանասեր, թարգմանիչ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։