Թերթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Խաչիկ Աստվածատրյանը կամ Փոլ Չաթերը հասարակական-պետական գործիչ էր, բարերար, դատավոր, օրենսդիր խորհրդի անդամ, միջազգային ընկերությունների համասեփականատեր, որ հսկայական բիզնես կայսրություն էր հիմնել Արևելյան Ասիայում:
ՀՀ զինված ուժերը արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 1994 թ. կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը: Սկսվեց զորանոցների շինարարությունը, կրթական ծրագրերի, ուսումնական և նյութատեխնիկական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը: 1994 թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն իր դռները բացեց առաջին կուրսանտների առաջ:
ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակում զրույց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ԱՐՄԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:
Հունիսի 28-ին զորամասերից մեկում անցկացվել է ՊՆ հրդեհային անվտանգության ծառայության հրշեջ խմբերի և ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի համատեղ զորավարժություն։ Զորավարժության մասնակիցներն իրականացրել են ուսումնավարժական գործողություններ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով:
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանը զինված ուժերի ամենամեծ ուսումնական կենտրոնն է: Նախատեսված է բոլոր զորատեսակների ստորաբաժանումների՝ դաշտային ելքեր, ճամբարային հավաքներ, տարբեր վարժանքներ, զորավարժություններ, մարտական հրաձգություն անցկացնելու համար՝ ջոկից մինչև գունդ կազմով: Զորավարժարանի տարածքում հնարավոր է կիրառել ցանկացած տեսակի մարտական տեխնիկա և սպառազինություն: