Թերթ
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։
Ադրբեջանցիների հերթական սադրանքը Գեղարքունիքի մարզում մեզնից խլեց ևս երեք հայ զինվորի կյանք՝ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյան, ժամկետային զինծառայողներ Դավիթ Քոչարյան և Կորյուն Հարությունյան:
Երաշտի պատճառով այս տարի բերքը առատ չէր, բայց Վաչագանի այգին պտղել է,- ասում է Իրինան: Իրինան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վաչագան Նահապետյանի ավագ քույրն է. Վաչագանը հերոսաբար զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:
Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ապրիլի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւը, ավարտելով այցը Լեռնային Ղարաբաղ, Բաքվում հանդիպեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ Յաղուբ Մամեդովի հետ։
Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղը վերաբնակեցվել էր 1995 թվականից և անվանակոչվել ի պատիվ Արցախյան առաջին ազատամարտի հերոսներից մեկի՝ «Սիսական» գնդի ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով։