Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

«ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՏՎԵԼ...»

Վաշտի հրամանատար, կապիտան Մարգար Սարիբեկյանը օրերս պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Նա Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ընդամենը 25 տարեկան էր, բայց վաշտ է տարել մարտի:

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ...

Փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակը նշվում է Իջևանի բարձունքում՝ նրա շիրիմի մոտ… Փոխգնդապետը, որ բանակն ընտանիք համարեց, զինվորին՝ զավակ, ու դիրքն՝ իր տան պատերը… Արմեն Օհանյանը 44-օրյա պատերազմի ամենաթեժ ուղղություններից մեկում կռվեց, Քաշաթաղի դարպասները պահեց, Այգեհովիտը պաշտպանեց։ Եվ հայրենիքը պաշտպանելիս ու զինվորի կյանքը փրկելիս զոհվեց։

Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ

Շուտով կավարտվի հերթական զորակոչը: Նորակոչիկների վերջին խմբերը, բժշկական զննում անցնելով, մեկնում են հանրապետական հավաքակայան, որտեղից էլ, ինչպես կարգն է, կուղևորվեն վիճակահանությամբ իրենց բաժին ընկած զորամասերը:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԵ՛Ր ԵՐԿԻՐՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄԵ՛Ր ՀՈՂՆ ՈՒ ՋՈՒՐԸ...

Գանձակցի Վազգեն եւ Մարինե Ասատրյանների համար հուլիս ամիսը լիուլի էր հույզերի, ապրումների, զգացողությունների առատությամբ՝ միախառնվել-միահյուսվել էին ժպիտն ու արցունքը, անհանգստությունը, սպասումն ու հպարտությունը…

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

«Արծիվ-30 Արարատ մահապարտներ» կազմակերպության ջոկատից Արցախյան վերջին պատերազմում զոհվել են ազատամարտիկներ Շավարշ Մուրադյանը, Մինաս Հովհաննիսյանը, Էդգար Մաթևոսյանը, Նվեր Մանուկյանը, Վահան Օհանյանը, Ստեփան Համբարձումյանը, Գառնիկ Զաքարյանը և Հայկ Մկրտչյանը։ Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ՊՅՈՏՐ ԻՎԱՆՈՎԸ...

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի փայտաշեն տունը, որտեղ ապրում է Իվանովների ընտանիքը, 150 տարեկան է: Գյուղը հիմնել են Դոնի կազակները 19-րդ դարավերջին, որոնցից մեկն էլ Պյոտր Իվանովն էր՝ Վալենտինա տատիկի նախապապը:

ՀԱԴՐՈՒԹՑԻ ՍԵՐԳԵՅԸ

Վերջերս այցելեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ սենյակներ են հատկացվել նաեւ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժնի աշխատակիցներին։