Թերթ
Քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում Անդրկովկասի պետական իշխանության մարմնի՝ Սեյմի կազմավորումը պայմանավորված էր տարածաշրջանի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնություններով և հասունացող թուրքական հարձակման վտանգով։ Անդրկովկասյան սեյմը, վրաց մենշևիկների և մուսուլմանների մեծամասնության ճնշման տակ, 1918 թ. ապրիլի 9-ին հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման և երկրամասի անկախության մասին՝ կատարելով թուրքերի պահանջը: Ստեղծվեց Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Այդ որոշումն ավելի արձակեց թուրք կառավարիչների և զինվորականության ձեռքերը:
Սահմանամերձ գյուղը ուտիճներից քայքայված բրդյա գործվածքի փերթի պես փռված էր լեռան լանջն ի վար։ Արեւը հետզհետե անցնում էր սարերի ետեւը եւ իր շողերով ոսկեզօծում էր ամպերը։ Երկնակամարը գունավորվում էր նարնջագույնի բոլոր երանգներով։
Համակարգված ու զանգվածային օդային հարվածներից լիարժեք պաշտպանություն առ այսօր գոյություն չունի: Սակայն հնարավոր է որոշակի միջոցառումներով նվազեցնել այդ հարվածների հնարավոր վնասները: Առաջնահերթ են նշանակետի և դրա առանձին տարրերի ապակենտրոնացումը և քողարկիչ միջոցների լիարժեք ձեռնարկումը:
Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի թռիչքուղին երկարացնելուց, դրա ծածկույթը փոխելուց և նոր լուսաազդանշանային ու ռադիոտեխնիկական սարքավորում տեղադրելուց հետո այնտեղ վերաբազավորվել են ՌԴ օդատիեզերական ուժերի 3 «Տու-22Մ3» հեռահար ռմբակոծիչներ՝ վերածվելով ռազմաքաղաքական զսպման գործոնի: