Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

«44 ՕՐ». ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Օրերս մայրաքաղաք Երևանի սրտում՝ Հայաստանի պատմության թանգարանում, հետաքրքիր մի ծրագիր իրականացավ. թանգարանային գիշերվա շրջանակում բացվեց լուսանկարների ցուցադրություն, որը նվիրված էր 44-օրյա պատերազմին:

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ...

…Ապրում էին Ստեփանակերտում, սովորում նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, ամեն օր հանդիպում, բայց մտերմացան միայն հասուն տարիքում. մտերմացան ու զգացին՝ այլևս չեն բաժանվելու…

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմելու է՝ նրա դեմ «քսի տալով» թուրքական խալիֆայությանը, ուստի, Ռուսաստանը պարտավոր է օգնել այն պետություններին, որոնք արդեն իսկ պայքարում են այդ խալիֆայության դեմ՝ Հայաստանին և Իսրայելին:

ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Մեր բանակի փայլուն հաղթանակների ամենավառ խորհրդանիշներից մեկը, թերևս՝ ամենավառը, հայի իսկական գենի կրողը, հայկական մշակութային ու հոգևոր կենտրոն Շուշին ազատագրած գեներալը, պայծառագույն անձնավորությունը, Արցախի և ՀՀ Ազգային հերոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մայիսի 22-ին կդառնար 82 տարեկան: Ամենահամեստ այս մարդուն ճանաչում ու սիրում էին բոլորը՝ մեծից փոքր: Նրա հերոսական ուղին հարուստ է ու խորհրդանշական: Մեր փառահեղ գեներալի մասին շատ է խոսվել ու դեռ շատ կխոսվի: Այսօր նրա մասին իր հիշողությունները կպատմի որդին՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի «Սնայպեր» ՍՊԸ տնօրեն Հայկ Տեր-Թադևոսյանը:

ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրավաբանական բաժինը գործել է մինչև 2001 թ. մայիսի 11-ը, այնուհետև դարձել է վարչություն, և մայիսի 11-ը նշվում է որպես իրավաբանական վարչության ստեղծման օր։

ԱՅԴ ՕՐԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ...

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Օմարը պաշտպանած, Քարվաճառի մարտերը ղեկավարած հրամանատարներից մեկը՝ գնդապետ Արա Սարգսյանը, այսօր հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանության պատասխատուներից է, զորամիավորման հրամանատարի տեղակալը: Նրա խոսքն իր զինվորների մասին է՝ իր մարտական ընկերների.

ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽՆ Է

2021 թ. մայիսի 15-ին Երևանում՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, բացվեց արցախցի գեղանկարիչ Նարեկ Ավանեսյանի «Ստեղծագործում է Արցախը» խորագիրը կրող գեղանկարների անհատական ցուցահանդեսը։