Թերթ
Ես զինվոր եմ, ծառայությունս սկսել եմ Քարվաճառում, անցել եմ 44-օրյա պատերազմի արհավիրքով, իմ կորուստները բազում են, բայց ուզում եմ խոսել դրանցից մեկի՝ իմ մանկության ընկերոջ՝ Լևոն Հովհաննիսյանի մասին:
Ժպտերես են տղերքը, տխրադեմ ու խոհուն հայացքներով… Հերոսների շիրմաքարերի նկարներն են, որ վառում են անցորդի հոգին… Բազում Եռագույններ են փողփողում Մասիսի դիմաց ու պատմում մարտիրոսների մասին…
ԱՄՆ-ը բարձր աստիճանի մարտական պատրաստության է բերել Եվրոպայում գտնվող իր զորքերը։ Անհանգստության առիթ են դարձել ռուսական կործանիչների և հրթիռակիրների ինտենսիվ թռիչքները միջազգային գոտում, միանգամից 3 ռուսական սուզանավերի մակերևույթ դուրս գալը Արկտիկայում և ռուսական զորքերի շարժը Ուկրաինայի սահմանի երկայնքով։
Պատմության մեջ առաջին անգամ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու խմբային մրցաշարը մեկնարկեց ոչ միայն մեկ, այլև երեք անընդմեջ հաղթանակով:
Ռուսական «Life» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Դոնբասում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ապրիլի 6-ին մեկնել է շրջագայության Մերձավոր Արևելքի երկրներ՝ սկսելով Կատարից։ Հայտարարվել է, որ ապրիլի 10-ին նա Անկարայում հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։