Թերթ
Հայկն ու Սուրենը բանակային ընկերներ են: Տարիուկես միասին են ծառայել, միասին հաց կիսել ու դիրք պահել, ուրախ ու տխուր օրեր ապրել: Սակայն վերահաս պատերազմը բաժանել է նրանց, և ընկերները հայտնվել են ռազմաճակատի տարբեր ուղղություններում: Պատերազմի 44 օրերի ընթացքում երկուսն էլ սրտատրոփ լուրի են սպասել, բայց այդպես էլ չեն ստացել: Ընկերները հանդիպել են միայն պատերազմից հետո՝ պատահաբար ու շատ անսպասելի:
Մարդասեր, ազատասեր, ընկերասեր. այսպես են քսանամյա Գոռին բնութագրում ընկերներն ու ընտանիքի անդամները. լավություն անելու համար խելքն իրենը չէր, իր ուրախ ու խնդուն բնավորությամբ բոլորին բարձր տրամադրությամբ էր վարակում,- այսպես հակիրճ որդուն է ներկայացնում մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը:
Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի անմահ հերոս Դավիթ Սարապյանը, որն առավել հայտնի է Դեւ ռազմանունով, դարձավ 55 տարեկան: Նրա կարճատև՝ 26-ամյա կյանքի հասուն լիությունը այսօր էլ շարունակում է զարմացնել ու հիացնել շատերին:
…Հովերը մոր պապակ շուրթի պես համբուրում էին։ Ջրի խշշոցը, ասես, աղոթք էր։ Բայց լուսաբացի անդորրը խաբուսիկ էր, նենգ էր արևի ժպիտը, շեկ ճառագայթներն` այրող որոգայթ. մի ակնթարթ ևս և… փոշու անթափանց վարագույրների հետևում ավարտվեց ծեգի երջանիկ նախերգանքը։ Զինվորը ճանկռեց հողը. թշնամին ճեղքել էր ճակատը։
«Ինձ բացակա չդնեք». այս խորագիրն էր կրում ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի Ե.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում անցկացված մայրենիի դասը` նվիրված դպրոցի նախկին սան Աբրահամ Կարապետյանին, որ հերոսաբար զոհվեց Ջաբրայիլում ընթացող թեժ մարտում: