Թերթ
Տավուշցի Արզումանյանների ընտանիքում ուրախությանը չափ ու սահման չկար՝ Ամանորի նախաշեմին զինվոր որդին՝ Ալենը, արձակուրդ էր եկել, արձակուրդ… պատերազմից հետո:
Ալենը կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում:
2016թ. քառօրյա մարտերի լեգենդար մարմնացումն է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ հերոսաբար մարտնչած ստորաբաժանումը։ Այս տղաների անունները, որոնց հայրենասիրությամբ ու քաջությամբ, բարոյական արժեքներով է դաստիարակվում մատաղ սերունդը, հավերժ կմնան ապրողներիս սրտերում:
Շիրակի մարզի Երազգավորս համայնքը այս նոր պատերազմում ունեցավ 4 նահատակ: Նրանցից մեկը Գարեգին Արտուշի Երանոսյանն է։ 17 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց և հաստատվեց Քաշաթաղի շրջանի հարավային թևի Արծվաշեն գյուղում։ Հակարի գետի ձախ ափին՝ ցածրահարթում է փռված Արծվաշենը: Գարեգինը շատ սիրեց նոր բնակավայրը և ավարտական դասարանը շարունակեց արդեն նոր դպրոցում, որտեղ հայոց լեզու և գրականություն էր դասավանդում մայրը։
Կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը: Զրույցը, որ հրապարակում ենք, ունի 12 տարվա վաղեմություն, սակայն դրա գլխավոր ուղերձներն այսօր էլ արդիական են. երկրի ապագան կիրթ, հայրենասեր, առաքինի ու մարդասեր երիտասարդությունն է, ուժը՝ բանակը, գիտությունն ու մշակույթը, հենարանը՝ իրական ու կորուսյալ հայրենիքի հավերժությանը աներկբա հավատալու պատրաստակամությունը և պարտությունից հետո ավելի ամուր հաղթանակ կերտելու վճռականությունը։
ՄԱՐՏԱԿԵՐՏ
Գտնվում է Արցախում
Ասում են, թե այս գյուղի բնակիչները եղել են շատ քաջ ու համարձակ մարդիկ։ Ամեն անգամ, երբ թշնամիները հարձակվել են Արցախի վրա, նրանք մի մարդու պես դուրս են եկել թշնամու դեմ, որի համար և ստացել են մարդ (իգիթ) անունը, իսկ նրանց գյուղն էլ կոչվել է Մարտակերտ (մարդ, իգիթ մարդկանց գյուղ)։