Թերթ
Եղբայրս՝ Արման Ղազարյանը, ծնվել է 2001թ. սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ Արմանին բոլորը ճանաչում էին որպես բարի, ազնիվ, հումորով տղա։ Նա ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անցկացնում էր Մատաղիսում:
Ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը դարձավ 80 տարեկան։ Մեծ արվեստագետի հետ նոր հարցազրույց անելուց առաջ վերընթերցեցի տարիների վաղեմություն ունեցող այս զրույցը, որի ուղերձներն ավելի քան ամբողջական են, արդիական ու լիարժեքորեն պատասխանում են այն հարցերին, որոնք պետք է տայի հայ երգի վարպետին:
Երբ էրիկ Գրիգորյանի դեմքը հայտնվում է էկրանին, ակամա ժպտում եմ: Երևի նուրբ, մանրիկ դիմագծերն են պատճառը, որ տարիքից անհամեմատ փոքր է երևում, ու հայացքը մանկական պարզություն ունի: Ընկերներն ասում էին՝ Էրիկը դժոխքի միջով է անցել, ամենադաժան կռիվների բովով…
Տանջալի ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու զենքեր` թափված սերմնացանի և հունդի կարոտ հողին: