Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՆՐԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ

«Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու». հայրենիքի նվիրյալ գնդապետ Սևակ Ղուկասյանի տարիներ առաջ արտահայտած միտքն է։ Արդարև, հայ զինվորն ամենաուժեղն է, ամենախելացին ու անվախը։

ՀԱՅՐԵՆԻ՛Ք, ԱՆԹԵՐԻ ԿԵՐՊԱՐԴ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ԿՊԱՀԵՆՔ

Պահերը հոգուս պատերին փորագրվում են՝ որպես ապրելու և պայքարելու պատգամ…

ՈՒՍ ՈՒՍԻ, ՈՒԺԵՂ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ

Ճակատամարտն ավարտվեց: Դժոխային աղմուկը լռեց: Թշնամու հերթական գրոհը նույնպես ձախողվեց: Նա պարտված, կորստաշատ ու գլխիկոր քաշվեց իր որջը: Ու մեր հողի վրա, մեր վերձիգ լեռների կողքին հպարտ, ամուր ու հաղթանակած, ինչպես անառիկ մի բերդ, կանգնեցին հաղթողները: Ուս ուսի, ուժեղ, ժպտուն ու հերոսական:

ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵՔ

Կյանքում կա երեք հիմնական օրենք, որոնցով պետք է առաջնորդվել, և առանց դրանց հետևելու ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքն արժանավայել է ապրել։ Դրանք շատ պարզ օրենքներ են: Պաշտիր Աստծուն։ Պաշտպանիր քո Հայրենիքը։ Սիրիր քո ընտանիքը: Մենք պաշտում ենք Աստծուն: Մենք սիրում ենք մեր ընտանիքը։ Եկել է Հայրենիքը պաշտպանելու ժամանակը։

ԱՆՄԱՀԱՆԱԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ...

Սարդարապատի ճակատամարտում հայ եկեղեցականի կոչն էր՝ կռվենք ու հաղթենք, հաղթենք ու ապրենք: Անշուշտ, գիտակցված մահվան գնալ դեռ չի նշանակում, որ պետք է անպայման զոհվել մարտի դաշտում:

ՀԱՅԻ ԳԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ

-Էս հողը թեկուզ ատամներով, բայց պիտի պահե՛նք,- ասում է Գեորգին:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ցեղի ոգին այն ուժն է, որ վառ է պահում հայրենասիրության բոցը: