Թերթ
Երեւանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դիմաց հոծ բազմություն էր հավաքվել: Կենտրոնի՝ արյան անհրաժեշտության մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն հսկայական հերթեր էին կուտակվել:
ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին… Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, հարազատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը:
Այս օրերին պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորված մեր զինծառայողներին ու կամավորականներին իրենց հոգատարությամբ ու սիրով են շրջապատում նաև քաղաքացիական բուժհաստատություններում: Այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող մեր վիրավոր մարտիկներին, զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ: