Թերթ
Զրույց ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ հետ։
Չորրորդ անգամ մայրանալու բերկրանքը տիկին Նարինեի համար յուրահատուկ է՝ տարբերվող, անբացատրելի հույզերով և ապրումներով լի։ Վերածննդի բովանդակությամբ մի նոր կյանքի պատմություն է սկիզբ առնում մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի ընտանիքում։
Փոխգնդապետ Հրայր Չոբանյանի ղեկավարած պայմանագրայինների գումարտակը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը զինված ուժերում: Առաջին միտքը, որ ծագում է գլխիս մեջ այս տեղեկությունը կարդալուց հետո Հրայր Չոբանյանի հետ ծանոթանալն ու զրուցելն է, որովհետև, ըստ իս, հրամանատարը հենքային դերակատար է իր ղեկավարած զինվորական կոլեկտիվում, և ձեռքբերումներն էլ, ձախողումներն էլ առաջին հերթին նրա ծառայությամբ են պայմանավորված:
Մենք այսօր սկսում ենք մեդիագրագիտության մասին մի դասընթաց, որը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմելու մեդիա ոլորտի մասին, ըմբռնելու դրա ազդեցության հնարավոր ձևերը անհատի, հասարակության գիտակցության վրա: Կսովորեք ավելի գրագետ մոտենալ տեղեկատվության ստացման «հիգիենային» և մեդիա ռեսուրսի առավել ճիշտ սպառող դառնալու հմտությունները։
Էդվարդ Ջերեջյանը ամերիկյան դիվանագիտության առանցքային դեմքերից է: Նա աշխատել է ԱՄՆ-ի ութ նախագահների հետ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ջոն Քենեդիի նախագահության ժամանակ (1962) և հեռացել Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ (1994)։
Զինված ուժերում ուսումնական եռուն շրջան է: Որոշ ստորաբաժանումներ մասնակցում են ճամբարային հավաքների՝ տեսական գիտելիքները կատարելագործելով գործնական վարժանքներով:
Ռազմակրթական բուհերի միավորման արդյունքում, մի շարք մեծամասշտաբ բարեփոխումների համատեքստում, վերակազմավորվեցին նաև որոշ ամբիոններ, այդ թվում՝ ճշգրիտ առարկաների ամբիոնը, որն այս պահին ներառում է 7 մասնագիտական լաբորատորիաներ՝ վերազինված ու կահավորված ժամանակակից կրթական չափանիշներին համարժեք գույքով, սարքավորումներով և նյութատեխնիկական միջոցներով։