Թերթ
Ծնվեցի մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին եւ դարեր շարունակ պարտվել: Այն ժողովուրդը, որ ինձ շունչ ու հոգի տվեց, զորավարներ ծնող ժողովուրդ էր: Ծնում էր զորավարներ ու նվիրում այլ ժողովուրդների:
Հայաստանը մոնոէթնիկ երկիր է համարվում, սակայն մեր երկրում եւս տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում՝ եզդիներ, հույներ, ասորիներ, հրեաներ…
Պատմել պատերազմի մասին ճշմարտությունը. հիշողության և փառքի տարում Ռուսաստանի պաշտպանության նախարարության թանգարանների աշխատակիցները սա համարում են իրենց առաքելությունը:
Հայ մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեն Աղանուրյան մեծարելի ազգատոհմի երևելի դեմքերը: Նրանք սերում են Ջուղայից, որտեղ ապրել են մինչև Շահ Աբասի արշավանքները, որից հետո հայ շատ բախտակիցների հետ գաղթել են Պարսկաստան և մինչև 1770-ական թվականներն ապրել Նոր Ջուղայում, իսկ XVIII դարի վերջերին տեղափոխվել են Հնդկաստան: