Թերթ
Հայոց հողում զորակոչը շարունակվում է: Կենտրոնական հավաքակայանի առջև ծառայության մեկնող տղաների հարազատ-բարեկամներն են, որ անհամբեր, հուզված ու սրտատրոփ սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն, որ ծնողների համար նախատեսված սպասասրահում տեսակապով հետեւեն որդիների ծառայավայրի ընտրությանը, հետո ամուր-ամուր փարվեն արդեն զինվոր դարձած որդիներին:
Մայոր Դավիթ Ասլանյանը 2005թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը:
Հայերին իրենց ծրագրերին ծառայեցնելու նախաձեռնություն ցուցաբերեց նաեւ Ֆրանսիան։ Վիկտոր Բեռարի միջոցով վարչապետը զրույցի է հրավիրում Հ.Յ. Դաշնակցության անդամ Մալխասին եւ ցանկանում պարզել, թե հայերը ի՞նչ դիրք են գրավելու։
Օրեր առաջ ես մի հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը:
«Թիֆլիսում ունեցած 3 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքս կանցնի թոռներիս, եթե նրանք ծնվեն հայ-լուսավորչական կանանցից…», այսինքն՝ եթե որդիներն ամուսնանային հայ քրիստոնյա կանանց հետ։ Սա մի հատված է թիֆլիսահայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի կտակից։