Թերթ
Արագածոտնի մարզի զինկոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է: Նախկինում գործող Ապարանի, Թալինի, Աշտարակի զինվորական կոմիսարիատներն արդեն մեկուկես տարի վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում գործում են ենթակա բաժանմունքները:
Բեմում ու զինված ուժերում. շուրջ 27 տարի ԳՇ նվագախումբն իր ոգեշնչող առաքելությամբ հայ զինվորի կողքին է:
Դպրոցական տարիներին, երբ ընթերցում էի հանճարեղ Թումանյանի տողերը` «Ամպերը դանդաղ ուղտերի նման` նոր են ջուր խմած ձորից բարձրանում», ինձ համար դրանք զուտ բանաստեղծական տողեր էին:
Տարիներ առաջ, զորացրվելուց հետո, «ուսումնականներով» տարին մեկ անգամ՝ Տարեմուտին, հավաքվում էինք Երեւանի որեւէ սրճարանում եւ ընկնում հիշողությունների գիրկը: Առանց մեկմեկու հերթ տալու պատմում էինք անցած-գնացած ծառայական օրերի, բանակային «արկածների» մասին:
Հայկական բանակում ծառայող մեր զինվորները միայն ռազմական գիտելիքներ ու փորձ ձեռք չեն բերում: Ֆիզիկապես կոփվելուն ու ինքնակրթվելուն զուգահեռ, այստեղ տղաներից ոմանք իրենց տաղանդով առավել հետաքրքիր ու բազմազան են դարձնում զինվորական առօրյան:
Եվ, այնուամենայնիվ, 1894-1896 թթ. թուրքական ջարդերին զոհ գնացին 300000 հայեր՝ 10000 մարդ զոհվեց Կ. Պոլսում, 7000՝ Ուրֆայում, 5000՝ Կարինում, 5000՝ Շաբին-Գարահիսարում, 4000՝ Ակնում, 3000՝ Մալաթիայում. 2800՝ Արաբկիրում, 1500՝ Սեբաստիայում, 1400՝ Մարաշում, 1200՝ Տիգրանակերտում, 1000՝ Հալեպում, 1000՝ Կեսարիայում, 1000՝ Այնթապում, 1000՝ Վանում եւ այլն։