Թերթ
Մարտական դիրքերը բնակավայրերից հեռու չեն, բայց անտեսանելի են՝ երկնամերձ բարձունքներում: Գյուղից զորամաս ու մարտական դիրքեր հեռավորությունը մեծ չէ, տղաները մի քանի կիլոմետր են հաղթահարում և հայտնվում իրենց երկրորդ տանը՝ հենակետում։
Սիրելի՛ զինվոր, դու գիտես, որ ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը տոնում է սիրելի տոներից մեկը` Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության տոն, եւ այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական, Չինաստանի Ժողովրդական հանրապետություններում առաջիկայում անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը, որի մի քանի մրցաձևերին մասնակցելու են նաև ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
-Կրտսեր սերժանտ Ռոլանդ Կակոյանը մեր ամենաուժեղ, կարգապահ, ընկերասեր ու խելացի զինվորներից է,- ասում է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Սերյոժա Նազարեթյանը:- Նաեւ բանաստեղծություններ է գրում:
Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են Կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է: Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Կոմիտասի երկերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։
ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգային դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության վերաբերյալ կոնֆերանս` ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ, որին նախորդել էր հրետանային ուսումնական զորամասում «Անվտանգության օր` զորամասի կազմով մեթոդագործնական պարապմունքի անցկացումը» թեմայով միջոցառումը: