Թերթ
Արցախյան ազատամարտում իրենց անուրանալի վաստակն են ունեցել նաեւ օդաչուները: Այդ դժվարին ու ծանր ժամանակահատվածում, իրենց կյանքը վտանգելով, գիշեր թե ցերեկ, եղանակային անբարենպաստ պայմանները հաշվի չառնելով, լեռնային տեղանքի բազում անհաղթահարելի խոչընդոտներ հաղթահարելով, նրանք Արցախ էին տեղափոխում կամավորական ջոկատներ, վառելանյութ, մարդասիրական օգնություն, Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկների, բռնագաղթվածների…
Առաջին աշխարհամարտի ժամանակ բանակ է զորակոչվել մոտ 600.000 հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300.000 մարդ: ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ 200.000: Դաշնակից բանակների շարքերում՝ 100.000 (միայն ԱՄՆ-ի բանակում՝ 18,5 հազար զինվոր ու սպա):
Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:
Նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է:
Երբ մի օր անցնեք Կարմրաշենի նեղլիկ փողոցներով, տներից մեկի բակում սպիտակ կամ չալպուտուրիկ աղավնիներ կտեսնեք: Ու տխուր, հոգնած մի շուն, որ ծերացած ոսկորներն է տաքացնում արեւի ժլատ շողերի տակ, գլուխը՝ թաթերին, ծույլ ու անտարբեր: Իսկ երբ աղավնիները թեւերը բացած պտտվեն օդում, շունը ալարկոտ գլուխը վեր կձգի ու ասես դժկամությամբ կհսկի աղավնիների ճախրանքը: