Թերթ
Շինականն իր բանուգործին էր լինելու, հողվորն՝ իր վարուցանքին, հնձվորն՝ իր արտ ու կալին, ջրվորն իր առուն էր տանելու պապակ այգուն, եւ պապն իր խրատն էր տալու թոռանը՝ ա՛յ, բահն այսպես են բռնում, բայց, չեղավ, ավա՜ղ, չեղավ, մի մահաբեր մրրիկ անցավ հայ աշխարհով, մի չարագույժ ցուրտ իջավ արեւ օրով, ու կիսատ մնաց հայոց երգը. «Հորովել, հո՜, հորովել…»։
Հայերի զանգվածային կոտորածները առանձնակի ու անջատ «դժբախտ պատահարներ» չէին, այլ դրանք ցեղասպանության դավադիր փորձեր էին, որոնք կատարվեցին երեք տարի շարունակ, տարբեր բարբարոսական ձևերով ու եղանակներով:
ՀԽՍՀ արտգործնախարար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի առաջաբանով երիտթուրքերի եւ նրանց գործունեության վերաբերյալ ուշագրավ հրապարակումը լույս է տեսել «Արեւելագիտական հարցեր» հանդեսում (ԵՊՀ հրատարակչություն, 1983թ., պրակ 1-2)։ Այն իթթիհատականների «հակահայկական քաղաքականության ակունքները բացահայտող շատ կարեւոր փաստաթուղթ է»։ Տպագրվում է մասնակի կրճատումներով։
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը աշխարհի տասը ամենահայտնի հայերի ցանկում նշում է նաեւ Ալեն Պրոստի անունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովում
(Մոսկվա, 25 ապրիլի)
…Անտառամիջյան ոլորապտույտ ճանապարհը ձգվում է դեպի վեր, և քեզ թվում է, թե այն անվերջանալի է: Անձրևն իր գործն արել էր, տեղ-տեղ քանդելով այն, ճանապարհին առաջացնելով խորխորատներ, ինչն ավելի էր դժվարացնում վերելքը: Զիվորական «Ուազիկը» ծառս էր լինում և ուժգին տարուբերվում մերթ աջ, մերթ ձախ, թվում էր, ուր որ է՝ կթռչես մեքենայի խցից: Միայն վարորդի փորձառության ու արհեստավարժության շնորհիվ հաղթահարվեց վերելքը: Մայիսի նյարդերն ավելի ամուր դուրս եկան, քան մերը:
Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում, նախապես ընտրված վայրում ծավալվել է դաշտային հոսպիտալը: Շուտով կմեկնարկի ռազմաբժշկական գումարտակի զորավարժությունը: Անձնակազմից ձևավորվում են աշխատանքային խմբեր, պատրաստվում է տեսակավորման հրապարակը: Շարժական հոսպիտալի բոլոր բաժանմունքները կահավորված են և պատրաստ վիրավորների ընդունմանը: