Թերթ
Ապրիլը մոտենում է ավարտին… Այսուհետև բոլորիս հիշողության մեջ այն զուգորդվելու է նաև հակառակորդի հանդեպ հերթական կարևոր հաղթանակի հետ: Մեր զինվորականների` հերոս զինվորների ու սպաների բացառիկ սխրանքի շնորհիվ չեզոքացվեցին ոսոխի հեռագնա ծրագրերը:
Կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց առաքելության գիտակցման: Առավել ևս, եթե խոսքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական կրթության մասին է:
Սենիկ Մատինյանը ծնունդով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից է, նեյրոգիտության ասպարեզում իր գիտական ու հեղափոխական հետազոտության շնորհիվ հիացմունք ու զարմանք է առաջացրել անգամ ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականների շրջանում:
Կապանցի երիտասարդ նկարիչ Էրիկ Դավթյանի կտավներին ծանոթ էի համացանցից: Սյունիքի շքեղ ու շռայլ բնության պատառիկները լուսանկարչական ճշգրտությամբ, բայց գույների աներեւակայելի նրբերանգներով կտավին փոխադրող նկարիչը ապշեցնում էր իր անսահման նվիրումով ու աշխատասիրությամբ՝ անընդմեջ մի նոր գեղանկար մատուցելով երկրպագուներին:
Չնայած խիստ ու դաժան հսկողությանը և գրաքննությանը, երկրում կատարվող վայրագությունների, չարչարանքների, բանտերում սպանությունների և ողջակիզումների մասին որոշ լուրեր սկսեցին ի հայտ գալ աննախընթաց ու զարմանալի ձևերով: Հայերին ճանաչող մահմեդականները հաճախ ապօրինի ճանապարհներով նրանց նամակները արտերկիր էին հասցնում:
Հարցազրույց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ հետ