Թերթ
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվեց նախկին սան, 2015թ. սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական ծառայություն կատարելիս արիաբար զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանի անունով:
Գրականությունը Վրեժի համար պատրվակ էր, որ նա անխոտոր արժանապատվությամբ, այրորեն զուսպ ու անմռունչ կրեր հայ ոգու և ոգեղեն արժեքների բերդակալի իր ծանր խաչը: Վրեժի կորստյան առջև մե՛նք պարտվեցինք, կորստյան դավադիր ցավը մեզ` ապրողներիս է անգթորեն կալանել, իսկ ինքը գնաց հաղթանակած, բաց, մաքուր, խիզախ ու ազնվական:
Բարև՛ ինձ շա՜տ ծանոթ, բայց և անծանոթ, ինձնից շատ հեռու, բայց և ինձ շատ մոտ, փոքր-ինչ ինձ օտար, բայց շա՜տ հարազատ Ալիկ քեռի: Ես քո քույր Լիլյայի դուստրն եմ` Աստղիկը, որն այժմ ապրում է խաղաղ և կապույտ երկնքի ներքո քո և ընկերներիդ քաջության շնորհիվ: Ես և ընտանիքս այժմ ապրում ենք խաղաղ երկրում քո շնորհիվ:
Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունը։ Մի երկու օրում հունը բավականին լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։
Արշակ Հովհաննիսյանի անունն առաջին անգամ լսեցի, երբ ապրիլյան պատերազմի օրերին այցելում էի հոսպիտալներում բուժվող մեր վիրավոր զինվորներին. «Արշակի հետ զրուցելուց հետո անկումային տրամադրությունս փոխվեց», «Արշակը հույս տվեց»: «Երբ իմացա, որ Արշակն առանց ոտքերի քայլում է, ամուսնացել է, երեխաներ ունի, որոշեցի ապրել»:
Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը մեծ համբավ է վայելում Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունների շարքում: Շրջանավարտներից 27-ը արժանացել են հերոսի կոչման, ավելի քան 30-ը՝ գեներալի: